Jump to content

Վիկտոր Ավդեև (ռազմական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Ավդեև
Ծնվել էապրիլի 14, 1923(1923-04-14)
ԾննդավայրSormovsky City District, Նիժնի Նովգորոդի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 21, 1955(1955-01-21) (31 տարեկան)
Մահվան վայրՆիժնի Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Մասնագիտությունբանաստեղծ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Վիկտոր Ավդեև (ռուս.՝ Виктор Иванович Авде́ев,ապրիլի 14, 1923(1923-04-14), Sormovsky City District, Նիժնի Նովգորոդի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 21, 1955(1955-01-21), Նիժնի Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս և խորհրդային գրող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1923 թվականին, Սորմովոյում։

Հաճախել է Պիոներների պալատին կից գրականության խմբակ։ Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո 1941 թվականին մեկնել է ռազմաճակատ։ Մասնակից է եղել Հայրենական մեծ պատերազմին։ Պատերազմի ընթացքում Մոսկվայից հասել է Բեռլին։ Պատերազմը ավարտել է գվարդիայի կապիտանի կոչումով։ Պարգևատրվել է վեց մեդալներով և ԽՍՀՄ երեք շքանշաններով։

Պատերազմից հետո ընդունվել է հումանիտար գիտությունների ինստիտուտ, սակայն 1950 թվականին անմիջապես տեղափոխվել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի երրորդ կուրսը, որը ավարտել է 1954 թվականին։

1955 թվականի հունվարի 21-ին հանկարծամահ է եղել։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ բանաստեղծությունների և պոեմների հեղինակ է, որոնք հիմնականում նվիրված են պատերազմական ժամանակներին։

Բանաստեղծություններ սկսել է գրել դեռևս դպրոցում։ Լինելով խմբակի անդամ` նա մասնակցել է «Գորկու թոռների խոսքը» ժողովածուի հրատարակմանը, որտեղ Վ. Ավդեևը ներկայացրել է «Մանկական երկաթուղի» և «Նավաստի պատմություն» բանաստեղծությունները։

1951 թվականին Վ. Ավդեևը Միխայիլ Տիմոնինի և Ալեքսանդր Պլոտնիկովի հետ միասին բանաստեղծությունների մեծ ընտրանիք է հրատարակել «Ամենաթանկագինի մասին» ժողովածուի մեջ։ Երկու տարի անց Վոլգո-Վյատյան հրատարակչությունում լույս է տեսել նրա առաջին` «Վոլգայի լուսաբացը» գիրքը։

Պատերազմի մասին բանաստեղծություններից բացի, բանաստեղծը հրատարակել է «Սորմովիչի» պոեմը։ Դրանից հետո նա սկսել է աշխատել «Պատուհան դեպի արևելք» պոեմի վրա։ 1953 թվականի սկզբին նա այն հանձնում է «Գորկու ճշմարտություն» հրատարակչատանը։ Պոեմը պատրաստ էր տպագրության համար, մուտքագրված էր, բայց տարածքային կուսակցական կոմիտեում այն կանգնեցվել է գրաքննության կողմից[1]։

Ընտրված ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծությունների ժողովածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Կուլմինացիա»
  • «Վոլգայի լուսաբաց»
  • «Մի կաթիլ մեղրը»
  • «Պատուհան դեպի արևելք»
  • «Սորմորովի»

Բանաստեղծություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Ուզլովայա կայարան»
  • «Կուսակցական տոմս»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Нижегородский некрополь - Авдеев В.И.». niznov-nekropol.ucoz.ru. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Кулагин В. Гвардии капитан Виктор Авдеев // Красный Сормович. — 2005. — 10-16 июня (№ 23). — С. 11. — (Из истории сормовской поэзии)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]