Վիկտոր Անիչեբեն «Էվերթոնի» սան է։ Լիվերպուլյան ակումբի պահեստային կազմում սկսել է խաղալ 15 տարեկանում, իսկ 2006 թվականի փետրվարի 27-ին նա կատարել է իր դեբյուտը հիմնական կազմում՝ Անգլիայի գավաթի խաղարկության «Չելսիի» դեմ խաղի 89-րդ րոպեին փոխարինելով Սայմոն Դևիսին։ 2006 թվականիապրիլին, Անիչեբեն ստորագրել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Էվերթոնի» հետ։ 2006 թվականի մայիսի 7-ին ֆուտբոլիստը բացելէ իր գոլերի հաշիվը «իրիսոկների» կազմում, գրավելով «Վեստ Բրոմվիչ Ալբիոնի» դարպասը։ Ըստ 2005/06 մրցաշրջանի արդյունքների նա ճանաչվել է «Էվերթոնի» պահեստային թիմի լավագույն խաղացող։
2006 թվականի դեկտեմբեր 30֊ին Անիչեբեն ձևակերպել է իր կարիերայի առաջին դուբլը (գրավելով «Նյուքասլ Յունայթեդի» դարպասը)։ Ընդհանուր առմամբ 2006/07 մրցաշրջանում ֆուտբոլիստն «Էվերտոնի» կազմում անցկացրած 23 խաղերի ընթացքում խփել է 4 գոլ։ 2007/08 մրցաշրջանում հարձակվողը կարողացավ խփել միայն 1 գոլ Պրեմիեր լիգայի 27 խաղերում, բայց նա կարողանում է իրեն լավ դրսեվորել ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում, որտեղ աչքի է ընկնում Խարկովի «Մետալիստի», «Լարիսա», «Նյուրնբերգի» և «Բրան» ակումբների դարպասները գրավելով։ Մրցաշրջանի արդյունքներով նա ճանաչվել է ակումբի լավագույն երիտասարդ խաղացողը մրցաշրջանում։
2009 թվականիփետրվարի 22֊ին Անիչեբեն լուրջ վնասվածք է ստացել բախվելով «Նյուքասլի» կիսապաշտպան Քեվին Նոլանին[2]։ Դրա պատճառով Վիկտորը ստիպված էր բաց թողնել առաջիկա 11 ամիսների խաղերը[2]։ Վիկտոր Անիչեբեի առաջին հանդիպումը ծանր վնասվածքից ապաքինվելուց հետո տեղի է ունեցել 2010 թվականի հունվարին՝ «Սանդերլենդի» դեմ խաղում։