Վիկտոր Աբրահամյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վիկտոր Աբրահամյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 16, 1938 |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | սեպտեմբերի 14, 2008 (70 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | բնանկար |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Վիկտոր Աշոտի Աբրահամյան (ռուս.՝ Абрамян Виктор Ашотович, հունվարի 16, 1938, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 14, 2008, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), հայազգի խորհրդային գեղանկարիչ, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ (մինչև 1992 թվականը ՌԽՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի վարչություն)[1]։
Կենսագրություն և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիկտոր Աշոտի Աբրահամյանը ծնվել է 1938 թվականի հունվարի 16-ին Ռուսաստանի Լենինգրադ քաղաքում։ Ավարտել է Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիան։ Բազմաթիվ ցուցահանդեսների է մասնակցել սկսած 1970-ական թվականներից՝ իր աշխատանքները ցուցադրելով Լենինգրադի արվեստի կարկառուն ներկայացուցիչների հետ միասին։ Վիկտոր Աբրահամյանը հիմնականում նկարել է դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, ժանրային նկարներ։ 1975 թվականից հայազգի նկարիչը Լենինգրադի նկարիչների խորհրդի անդամ է դառնում։
Վիկտոր Աշոտի Աբրահամյանի առավել հայտնի ստեղծագործություններից են համարվում.
- «Դարահալվեով նատյուրմորտ»[2] (1972)
- «Բլոկադային օրեր»[3] (1974)
- «Կապույտ սկուտեղով նատյուրմորտ»[4] (1975)
- «Երեկոն անտառային լճի մոտ»[5] (1977)
- «Զամբյուղով նատյուրմորտ», «Սրճաղացով նատյուրմորտ»[6] (երկուսն էլ 1978)
- «Սպիտակ գիշեր։ Լենինգրադ», «Գիշերային Գուրզուֆ»[7] (երկուսն էլ 1980)
- «Երեկո» (1983)
- «Լենինգրադ։ 1942 թվական։ Կանայք պահպանում են շրջափակված քաղաքը»[8] (1985)
- «Երիտասարդ հյուրերը»[9] (2001)
- «Սոճու եզերք» (2007)
- «Բանկա»[10] (2008) և այլն։
Վիկտոր Աշոտի Աբրահամյանն իր մահկանացուն կնքել է 2008 թվականի սեպտեմբերի 14-ին Սանկտ Պետերբուրգում՝ յոթանասուն տարեկան հասակում։ Հեղինակի ստեղծագործություններն այսօր պահպանվում և ցուցադրվում են աշխարհի զանազան թանգարաններում և անհատական հավաքածուներում, այդ թվում Ռուսաստանում, Գերմանիայում, Միացյալ Թագավորությունում, Հայաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Իտալիայում և այլ երկրներում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. - Л: Художник РСФСР, 1987. - с.3.
- ↑ Натюрморт. Выставка произведений ленинградских художников 1973 года. - Л: Художник РСФСР, 1973. - с.7.
- ↑ Подвигу Ленинграда посвящается. Выставка произведений ленинградских художников, посвященная 40-летию полного освобождения Ленинграда от вражеской блокады. - Художник РСФСР, 1989. - с.9.
- ↑ Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. - Л: Художник РСФСР, 1980. - с.11.
- ↑ Выставка произведений ленинградских художников, посвященная 60-летию Великого Октября. - Л: Художник РСФСР, 1982. - с.11.
- ↑ Осенняя выставка произведений ленинградских художников. 1978 года. Каталог. - Л: Художник РСФСР, 1983. - с.5.
- ↑ Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. - Л: Художник РСФСР, 1983. - с.9.
- ↑ Связь времен. 1932-1997. Художники - члены Санкт-Петербургского Союза художников России. Каталог выставки. - Санкт - Петербург: ЦВЗ «Манеж», 1997. - с.282.
- ↑ Художники - городу. Выставка к 70-летию Санкт-Петербургского Союза художников. Каталог. - Санкт-Петербург: Петрополь, 2003. - с.178.
- ↑ Весенняя выставка 2008 года. Живопись. Скульптура. СПб, 2008. С. 67.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Натюрморт. Выставка произведений ленинградских художников 1973 года. - Л: Художник РСФСР, 1973. - с.7.
- Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. - Л: Художник РСФСР, 1980. - с.11.
- Выставка произведений ленинградских художников, посвященная 60-летию Великого Октября. - Л: Художник РСФСР, 1982. - с.11.
- Осенняя выставка произведений ленинградских художников. 1978 года. Каталог. - Л: Художник РСФСР, 1983. - с.5.
- Справочник членов Союза художников СССР. Том 2. - М: Советский художник, 1979. - с.568.
- Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. - Л: Художник РСФСР, 1983. - с.9.
- Подвигу Ленинграда посвящается. Выставка произведений ленинградских художников, посвященная 40-летию полного освобождения Ленинграда от вражеской блокады. - Художник РСФСР, 1989. - с.9.
- Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. - Л: Художник РСФСР, 1987. - с.3.
- Связь времен. 1932-1997. Художники - члены Санкт-Петербургского Союза художников России. Каталог выставки. - Санкт - Петербург: ЦВЗ «Манеж», 1997. - с.282.
- Художники - городу. Выставка к 70-летию Санкт-Петербургского Союза художников. Каталог. - Санкт-Петербург: Петрополь, 2003. - с.178.
- Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПб., НП-Принт, 2007. С.399. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
- Весенняя выставка 2008 года. Живопись. Скульптура. СПб, 2008. С. 67.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վիկտոր Աբրահամյան կատեգորիայում։ |
- Հունվարի 16 ծնունդներ
- 1938 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 14 մահեր
- 2008 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- ԽՍՀՄ նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Հայ նկարիչներ
- Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամներ
- Խորհրդային նկարիչներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Հայ գեղանկարիչներ