Վիկտիմիզացիա
Վիկտիմիզացիա (լատին․՝ victima, հայերեն՝ թշնամացում), անձի կամ անձանց խմբի հանցավոր ոտնձգության զոհ դառնալու գործընթաց կամ վերջնական արդյունք[1]։ Վիկտիմիզացիան ուսումնասիրվում է վիկտիմոլոգիայի, քրեաբանության և հարակից այլ առարկաների շրջանակներում[2]։
Պոզիտիվիստական, ինչպես նաև ներքին վիկտիմոլոգիայում ընդունված է տեսական դրույթ, ըստ որի հանցագործություններից տուժողներն ունեն որոշակի առանձնահատկություններ (անհատականության կամ վարքի առանձնահատկություններ), որոնք նպաստում են նրանց վնաս պատճառելուն։ Այս տեսական մոդելում վիկտիմիզացիայի հայեցակարգը օգտագործվում է զոհի այնպսի հոգեբանական առանձնահատկությունները նկարագրելու համար, ինչպիսիք են՝ իրենց իրավունքները պաշտպանելու անկարողությունը, հնազանդությունը, դյուրահավատությունը, անլրջությունը, պատասխանատվություն ստանձնելու դժկամությունը, չտարբերակված հաղորդասիրությունը, խոնարհությունը, ներշնչելիությունը և այլն. զոհի այս հատկությունները, որպես կանոն, չեն գիտակցվում և վտանգ են ներկայացնում որոշակի իրավիճակներում[3][4][5]։
Արտասահմանյան վիկտիմոլոգիայում այս մոտեցումը սուր քննադատության է ենթարկվում և նշվում է «տուժողի պախարակում» տերմինով։ Ավելի ուշ վիկտիմոլոգիական տեսություններում վիկտիմիզացիան դիտվում է որպես գործընթաց, որը սկսվում է հանցագործության կատարման պահին։
Վիկտիմիզացիայի գործընթաց
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիկտիմիզացիան բարդ գործընթաց է, որը կարող է ներառել մի քանի քայլ։ Դրանցից առաջինը՝ առաջնային վիկտիմիզացիան ներառում է հանցագործի և զոհի փոխազդեցությունը հանցագործության կատարման գործընթացում, ինչպես նաև այդ փոխազդեցության կամ բուն հանցագործության հետևանքները։ Երկրորդ փուլը զոհի արձագանքն է հանցագործությանը, ներառյալ ինքնընկալման հնարավոր փոփոխությունները, ինչպես նաև այն պաշտոնական միջոցները, որոնցով զոհը կարող է արձագանքել հանցագործությանը։ Երրորդ փուլը զոհի հետագա փոխազդեցությունն է այլ մարդկանց, այդ թվում՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ, որոնց նա կարող է դիմել։ Եթե այս փոխազդեցությունը նույնպես բացասական ազդեցություն է ունենում զոհի վրա, ապա այն կոչվում է կրկնակի վիկտիմիզացիա[6]։
Կրկնակի վիկտիմիզացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրկնակի վիկտիմիզացիան լրացուցիչ վիկտիմիզացիա է, որը տեղի է ունենում առաջնային վիկտիմիզացիայից հետո[7]։ Կրկնակի վիկտիմիզացիայի օրինակներ են տուժողին մեղադրելը, առողջապահության ոլորտի մասնագետների կամ այլ մասնագետների կողմից տուժողի նկատմամբ անպատշաճ վարքագիծը կամ հայտարարությունները, որոնց դիմում է զոհը, և այլ գործողություններ, որոնք խորացնում են զոհի տառապանքը[8]։ Զոհերը կարող են կրկնակի վիկտիմիզացիայի ենթարկվել նաև իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից։ Բյուրոկրատական գործընթացների վրա ժամանակ և նյութական ռեսուրսներ կորցնելով՝ զոհերը հաճախ անտեսվում են դատական պրիստավների և դատական համակարգի այլ աշխատողների կողմից, չեն ստանում տեղեկատվություն իրենց գործի վերաբերյալ, օրինակ դատական նիստերի հետաձգումը։ Արդյունքում, նրանց ապակողմնորոշումը և հուսահատությունը կարող են հանգեցնել ապատիայի և դատավարությանը մասնակցելուց հրաժարվելուն[9]։
Զոհի խաղ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կա նաև զոհի դերի ինքնակամ ընդունում (ինքնավիկտիմիզացիա)՝ պայմանավորված տարբեր պատճառներով (հոգեկան խանգարումներ) կամ օգուտներով (ուշադրություն գրավելը, Մյունխհաուզենի համախտանիշը, պատասխանատվությունից խուսափելը, դաժանության արդարացումը, նպաստ ստանալը և այլն)[10][11]։ Անբարեխիղճ զոհի խաղերը առանձնանում են, օրինակ, գործարքային վերլուծության մեջ, այնպիսի մանիպուլյատիվ խաղերում, ինչպիսիք են՝ «տեսեք, թե որքան եմ ես տանջվել» և «փայտե ոտքը», որտեղ անտեսվում են իրավիճակը բարելավելու սեփական հնարավորությունները[12][13]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Додонов В. Н., Ермаков В. Д., Крылова М. А. и др. Большой юридический словарь. М.: Инфра, 2001 [1](չաշխատող հղում)
- ↑ Лунеев В. В. ВИКТИМОЛОГИЯ // Большая российская энциклопедия. Том 5. Москва, 2006, стр. 307 [2] Արխիվացված 2021-01-24 Wayback Machine
- ↑ Общая психология: слов. / под ред. А. В. Петровского. — М.: Per Se; СПб. : Речь, 2005. — 250 с.; — (Психологический лексикон: энцикл. слов. в 6 т.). [3] Արխիվացված 2021-06-12 Wayback Machine
- ↑ Жмуров, В. А. Большая энциклопедия по психиатрии / В. А. Жмуров. — 2-е изд. — М. : Джан-гар, 2012. — 864 с. [4] Արխիվացված 2021-06-12 Wayback Machine
- ↑ Азбука социального психолога-практика : справочно-энциклопедическое издание / М. Ю. Кондратьев, В. А. Ильин. — Москва : Per Se, 2007. — 463 с. [5] Արխիվացված 2021-06-12 Wayback Machine
- ↑ James Dignan. Understanding Victims and Restorative Justice. NY: Open University Press, McGraw-Hill Education, 2005. P. 23
- ↑ «Post-crime victimization or secondary victimization». Comprehensive Criminal Justice Terminology. Prentice Hall. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 10-ին.
- ↑ Campbell R., Raja S. Secondary victimization of rape victims: insights from mental health professionals who treat survivors of violence(անգլ.) // Violence & Victims : journal. — 1999. — Т. 14. — № 3. — С. 261—275. — PMID 10606433.
- ↑ Doerner, William Victimology. — Burlington, MA: Elseiver, Inc., 2012. — ISBN 978-1-4377-3486-7
- ↑ Simon, George K (1996). In Sheep’s Clothing: Understanding and Dealing with Manipulative People. ISBN 978-0-9651696-0-8.
- ↑ Evans, Katie & Sullivan, J. Michael Dual Diagnosis: Counseling the Mentally Ill Substance Abuser (1990)
- ↑ Petruska Clarkson, Transactional Analysis in Psychotherapy (London 1997) p. 217
- ↑ Eric Berne, Games People Play (Penguin 1964) p. 92 and p. 141-2
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրքեր
- Полубинский, В. И. Криминальная виктимология: Монография. — 2-е изд. — М.: ВНИИ МВД России, 2008. — 53 с.
- Одинцова М. А. Типы поведения жертвы: Опросник ролевой виктимности. — Самара: Издательский дом «Бахрах», 2013. — 160 с.