Վիլիկ Սարգսյան
Վիլիկ Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 17, 1944 (79 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | գիտնական |
Ալմա մատեր | ՀԱՊՀ (1966) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (2003) |
Վիլիկ Հովհաննեսի Սարգսյան (հոկտեմբերի 17, 1944, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ջրաբանության բնագավառի հայ գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (2003), պրոֆեսոր (2006):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիլիկ Սարգսյանը ծնվել է 1944 թվականի հոկտեմբերի 17-ին, Երևան քաղաքում։ 1966 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1979-1982 թվականներին՝ ՀԽՍՀ հիդրոօդերևութաբանության վարչության դիտարանի գլխավոր ճարտարագետ, 1993 թվականից՝ գլխավոր ջրաբան, 2002-2004 թվականներին՝ ՀՀ բնապահպանության նախարարության հիդրո օդերևութաբանության և շրջակա միջավայրի մանիթորինգի գործակալության պետի տեղակալ։ 1982 թվականին դասախոսել է Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանում։ «Հիդրոօդերևութաբանական հետազոտությունները Հայաստանում» ժողովածուի գիտխմբագիր (1982-1990)[1]:
Աշխատությունները վերաբերում են Հայաստանի ջրային պաշարների գնահատման, կանխատեսման, գետերի հունային ձևախախտումների, մակերևութային և ստորերկրյա ջրերի կապի, Սևանա լճի հաշվեկշռի կազմման հարցերին[2]։ Հեղինակ է «Ջրային ռեսուրսների կառավարման եռալեզու բառարանի» (2002), «Հիդրոլոգիա և հիդրոմետրիա» (2006) բուհական դասագրքի[1]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Подземное питание горных рек, Л., 1981 (համահեղիղնակ)։
- Русско-армянско-английский словарь по управлению водными ресурсами (Ջրային ռեսուրսների կառավարման ռուսերեն-հայերեն-անգլերեն բառարան, Russian-Armenian-English Dictionary on Water Resources management) Ереван: Антарес, 2003[3].
- Հիդրոլոգիա և հիդրոմետրիա։ Դասագիրք տեխնիկական բուհերի ուսանողների համար։ Երևան։ Լաքի Փրինթ, 2006[4]։
- Հիդրոլոգիական դիտարկումներ և աշխատանքներ գետերում և ջրատարներում։ Ուղեցույց-ձեռնարկ։ Երևան։ Նշանակ, 2010[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 322-323։
- ↑ «Կոհա առցանց քարտարան, Սարգսյան, Վիլիկ Հովհաննեսի». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ Սարգսյան, Վիլիկ Հովհաննեսի (2003). Русско-армянско-английский словарь по управлению водными ресурсами =: Ջրային ռեսուրսների կառավարման ռուսերեն-հայերեն-անգլերեն բառարան = Russian-Armenian-English Dictionary on Water Resources management. Ереван: Антарес. ISBN 9789994132287.
- ↑ Սարգսյան, Վիլիկ Հովհաննեսի (2006). Պողոսյան, Մ (ed.). Հիդրոլոգիա և հիդրոմետրիա։ Դասագիրք տեխնիկական բուհերի ուսանողների համար. Երևան: Լաքի Փրինթ. ISBN 9789994197576.
- ↑ Սարգսյան, Վիլիկ Հովհաննեսի (2010). Հիդրոլոգիական դիտարկումներ և աշխատանքներ գետերում և ջրատարներում։ Ուղեցույց -ձեռնարկ. Երևան: Նշանակ.
|