Վիլի Սանյոլ
Քաղաքացիությունը | Ֆրանսիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մարտի 18, 1977[2][3][4] (47 տարեկան) | ||
Ծննդավայր | Սենտ Էտիեն[2] | ||
Հասակ | 182 սանտիմետր | ||
Քաշ | 81 կիլոգրամ | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Վիլի Սանյոլ (ֆր.՝ Willy Sagnol, մարտի 18, 1977[2][3][4], Սենտ Էտիեն[2]), Ֆրանսիացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ Հանդես է եկել «Սենտ Էտիեն», «Մոնակո» և «Բավարիա» ակումբներում և Ֆրանսիայի հավաքականում։ Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, երկու Կոնֆեդերացիաների գավաթների և շատ այլ գավաթների դափնեկիր։ 2013-2014 թվականներին եղել է Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչը։ 2014-2016 թվականներին գլխավորել է «Բորդոն», 2017 թվականի ամռանը ընդգրկվել է «Բավարիայի» մարզչական շտաբում։ 2017 թվականի սեպտեմբերի 28-ին նշանակվել է «Բավարիայի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար[5]։ 2021 թվականի փետրվարին նշանակվել է Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բավարիայի» կազմում խաղադաշտ դուրս չի եկել 2008 թվականի ամռանից, իսկ 2009 թվականի սկզբին հայտարարել է կարիերան ավարտելու մասին աքիլեսյան ջիլի վնասվածքի պատճառով։
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր նորամուտը նշել է 2000 թվականի նոյեմբերի 15-ին Թուրքիայի հետ խաղում (4:0 հօգուտ Ֆրանսիայի հավաքականի)։
Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում ելույթների վիճակագրություն։
- Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2002 — 0 հանդիպում (հայտացուցակում)
- Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2004 — 3 հանդիպում
- Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2006 — 7 հանդիպում
- Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2008 — 2 հանդիպում
Մարզչական
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հունիսի 9-ին նշանակվել է «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի օգնական։ Պայմանագիրը կնքվել է 2 տարի ժամկետով[6]։
2017 թվականի սեպտեմբերի 28-ին նշանակվել է "Բավարիայի" գլխավոր մարզչի պաշտոնակատար ՝ այդպիսով փոխարինելով հեռացված Կարլո Անչելոտիին։ Յուպ Հայնկեսի գալուստով լքեց թիմը։
2021 թվականի փետրվարին նշանակվել է Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրանսիայի չեմպիոն 1999/2000
- Ֆրանսիայի սուպերգավաթի հաղթող 1997
- Գերմանիայի չեմպիոն․ 2000/01, 2002/03, 2004/05, 2005/06, 2007/08
- Գերմանիայի գավաթակիր․ 2002/03, 2004/05, 2005/06, 2007/08
- Գերմանական լիգայի գավաթակիր․ 2000
- Չեմպիոնների լիգայի հաղթող․ 2000/01
- Միջմայրցամաքային գավաթակիր․ 2001
- Կոնֆեդերացիաների գավաթակիր․ 2001, 2003
- Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր 2006
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի չորս զավակ։ Սանյոլ-հեռուստահաղորդավար Ալեսանդրա Սյուբլեի զարմիկը[7]։
Հոբբիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կինո, երաժշտություն, ճանապարհորդություն, գնումներ[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Deutsche Nationalbibliothek Record #1195587066 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Transfermarkt.com — 2000.
- ↑ 3,0 3,1 GeneaStar (ֆր.)
- ↑ 4,0 4,1 Who's Who in France (ֆր.) — Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
- ↑ «Бавария» уволила Карло Анчелотти после разгрома от ПСЖ: Футбол: Спорт: Lenta.ru
- ↑ «Willy Sagnol wird neuer Co-Trainer von Carlo Ancelotti» (գերմաներեն). Offizielle Website des FC Bayern München. 9.06.2017. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Alessandra Sublet est la cousine de Willy Sagnol !» (ֆրանսերեն). purepeople.com. 21 Janvier 2008. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ FC Bayern Munich http://www.fcbayern.t-com.de/en/teams/profis/00395.php?fcb_sid=54d618aeeaaa7917ef62bcbf1cff524c Արխիվացված 2011-09-26 Wayback Machine
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարտի 18 ծնունդներ
- 1977 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի ֆուտբոլային մարզիչներ
- Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Բավարիա Մյունխենի ֆուտբոլիստներ
- Սենտ Էտիենի ֆուտբոլիստներ
- Մոնակոյի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիացի ֆուտբոլիստներ
- Վրաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչներ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով
- Բորդոյի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի մարզիչներ