Վիեննայի շրջաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան կազմված է 23 շրջաններից (գերմ.՝ Gemeindebezirke): Վիեննայի յուրաքանչյուր շրջան ունի իր անվանումը, սակայն հաճախ շրջաները նշվում են նաև թվերով։ Վիեննայի բազմաթիվ տների դիմերեսին կան փոքրիկ ցուցատախտակներ, որոնց վրա փողոցի անվանումից առաջ նշված է նաև շրջանի համարը, օրինակ՝ «16, Koppstraße», այսինքն տվյալ փողոցը գտնվում է 16-րդ շրջանում[1]։

Իրավական տեսանկյունից այդ շրջանները Ավստրիայի վարչական բաժանման տարածքներ չեն հանդիսանում, (ինչպես, օրինակ, այլ հողերում գտնվող շրջանները) այլ պարզապես հանդիսանում են քաղաքային վարչակազմի ենթակայության տակ գտնվող տարածքներ։ Այնուամենայնիվ, այս շրջաններում անց են կացվում ընտրություններ, իսկ ընտրություների ներկայացուցիչները որոշ քաղաքական իրավասություններով են օժտված, ինչպես օրինակ քաղաքաշինական ծրագրում։ Բացի այդ, յուրաքանչյուր շրջան ունի իր սեփական վարչական շենքը (բացառությամբ 13-րդ և 14-րդ շրջանների, որոնք մեկ ընդհանուր շենքով են հանդես գալիս), որպեսզի քաղաքի վարչական բնույթի ցանկացած հարց բնակիչները կարողանան լուծել իրենց տարածքում, օրինակ՝ նոր անձնագիր ստանալու գործընթացը և այլն[1]։

Շրջան գերմ.՝ Gemeindebezirke Մակերես, га
(2017-01-01)[2][3]
Բնակչություն, մարդ
(2017-01-01)[2][3]
Վիեննայի վարչական բաժանում[1]
1 Ներքին քաղաք Innere Stadt 286,89 16 465
Վիեննայի վարչական բաժանում
Վիեննայի վարչական բաժանում
2 Լեոպոլդշտադ Leopoldstadt 1 923,06 105 003
3 Լանդշտրասե Landstraße 739,63 90 183
4 Վիդեն Wieden 177,47 33 035
5 Մարգարետեն Margareten 201,09 55 356
6 Մարիահիլֆ Mariahilf 145,23 31 865
7 Նոյբաու Neubau 160,45 32 197
8 Յոզեֆշթադ Josefstadt 108,97 25 528
9 Ալզերգրունդտ Alsergrund 296,66 42 709
10 Ֆավորիտեն Favoriten 3 181,42 198 083
11 Զիմերինգ Simmering 2 324,80 100 137
12 Մայդլինգ Meidling 810,07 95 955
13 Հայթցինգ Hietzing 3 770,32 54 171
14 Պենցինգ Penzing 3 375,36 92 337
15 Ռուդոլֆսհայմ Ֆյունֆհաուս Rudolfsheim-Fünfhaus 392,27 78 999
16 Օտաքրինգ Ottakring 867,16 104 323
17 Հերնալս Hernals 1138,66 57 180
18 Վերինգ Währing 634,56 51 128
19 Դյոբլինգ Döbling 2 493,77 72 107
20 Բրիգիտենաու Brigittenau 570,81 86 868
21 Ֆլորիդսդորֆ Floridsdorf 4 443,10 158 712
22 Դոնաուշտադ Donaustadt 10 227,83 184 188
23 Լիզինգ Liesing 3 205,68 101 053
9 Վիեննա Wien 41 475,24 1 867 582 Վիեննայի շրջանների քարտեզ

Վիեննայի փոստային ինդեքսները միանշանակ պայմանավորվում են շրջաններով ` 1 ## X, որտեղ 1-ը մատնանշում է Վիեննան, ##-ը՝ շրջանի համարն է (անհրաժեշտության դեպքում առջևից զրո), և X-ը՝ փոստային համարն է, սովորաբար առաջին փոստի դեպքում՝ զրո թիվն է։ Օրինակ 1070 թիվը Նոյբաու շրջանն է մատնանշում։ Բացառություն է կազմում միայն 1300-ը, որը Վիեննայի միջազգային օդանավակայանը, 1400-ը՝ Միավորված Ազգերի կազմակերպության շենքը, իսկ 1500-ը՝ ՄԱԿ-ի ավստրիական զինված ուժերի կառույցն է մատնանշում։

Շրջանի համարը որոշ չափով ցույց է տալիս Վիեննայի շրջանների կազմում դրա ընդգրկման հերթականությունը։

  • Առաջին շրջանը իրենից ներկայացնում է Վիեննայի պատմական կենտրոնը, որը մինչև 19-րդ դարի երկրորդ կեսը իրենից բուն քաղաքն էր ներկայացնում, որը պարսպված էր քաղաքային պարսպով։
  • 2-ից մինչև 9 համարի շրջանները, ինչպես նաև 20-րդ շրջանը (ստեղծվել է 2-րդ շրջանից առանձնանալու արդյունքում) հայտնի են որպես ներքին շրջաններ (Innenbezirke): Դրանց մեծ մասը գտնվում են հին Վիեննայի տարածքում՝ քաղաքի պաշտպանական պատի երկրորդ գծից ներս, որը կառուցվել է 18-րդ դարի սկզբին։ Մեր օրերում այս տարածքները գտնվում են Վիեննան օղակող կարևոր ճանապարհի՝ Գյուրթելի (գերմ.՝ Gürtel՝ «ուղի») ներսում, որը կառուցվել է 19-րդ դարի վերջի քանդված տարածքում։
  • Վիեննայի մնացած բոլոր շրջանները հայտնի են որպես արտաքին շրջաններ (գերմ.՝ Außenbezirke) և ներառում են ավելի հեռավոր նախկին արվարձաննային տարածքները։ Դրանք հին քաղաքի պաշտպանական պարսպից դուրս և 1870 թվականին Դանուբի հունի կարգավորումից հետո գետի մյուս կողմում են գտնվել։

Ներքին քաղաք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին քաղաքը Վիեննայի առաջին, կենտրոնական շրջանն է։ Նախքան 1850 թվականը, երբ սկսվեց քաղաքի ընդլայնման աշխատանքները, Ներքին քաղաքի սահմանները ամբողջությամբ ընդգրկում էր այն ժամանակվա Վիեննան[4][5][6][7][8]։

Պատմականորեն բաժանված է եղել չոր քառակուսի մասի։ Չորս մասի բաժանելը կապված է քաղաքի չորս դարպասների հետ։ Այդ թաղամասերն են՝ Ստուբենվիերթելը (Stubenviertel) հյուսիս-արևելքում, Կյորնթներ Վիերթելը (Kärntner Viertel) հարավ-արևելքում, Վայդմերվիերթելը (Widmerviertel) հարավ-արևմուտքում և Սքոթենվիերթելը (Schottenviertel) հյուսիս-արևմուտքում։ Ներկայում Ներքին քաղաք շրջանը սահմանակից է Լեոպոլդշթադին հյուսիս-արևելքից, Լանդշտրասեին արևելքից, Վիդենին և Մարիահիլֆին հարավից, Նոյբաուին և Յոզեֆշթադին արևմուտքից, Ալզերգրունդին հյուսիսից[6][7][8]։

Այն հանդիսանում է քաղաքի զբոսաշրջային, բիզնես կենտրոնը, որտեղ գտնվում են պատմամշակութային հուշարձանների մեծ մասը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Wiener Bezirke.(գերմ.)
  2. 2,0 2,1 Ավստրիայի վիճակագրական տեղեկատու (2017) տես՝ Gemeindeverzeichnis-2017, էջ 106, 107 Publikationen բաժնում:(գերմ.)
  3. 3,0 3,1 Erwerbstätige am Arbeitsort nach Bezirken 2013.(գերմ.)
  4. Geschichte der Inneren Stadt Zeittafel zur Bezirksgeschichte.(գերմ.)
  5. Grabovszki, Ernst: Innere Stadt, Wien, 1. Bezirk. Verlag Sutton, Erfurt 2002, ISBN 3-89702-467-5.(գերմ.)
  6. 6,0 6,1 Manfred Wehdorn: Wien. Das historische Zentrum: Weltkulturerbe der UNESCO. Springer, Wien 2004, ISBN 3-211-20157-2
  7. 7,0 7,1 Henriette Mandl: Wiener Altstadt-Spaziergänge. Ueberreuter, Wien 1987, ISBN 3-8000-3238-4
  8. 8,0 8,1 Die Geschichte des alten Wiens.(գերմ.)