Վերոնիկա Մաջիո
Վերոնիկա Մաջիո | |
---|---|
Ի ծնե անուն | շվեդ.՝ Sandra Karin Veronica Bellemo |
Ծնվել է | մարտի 15, 1981[1] (43 տարեկան) Ուփսալա, Շվեդիա |
Երկիր | Շվեդիա |
Ժանրեր | փոփ և սոուլ |
Մասնագիտություն | երգչուհի և կոմպոզիտոր |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Universal Records |
Պարգևներ | |
Կայք | veronicamaggio.se |
Veronica Maggio Վիքիպահեստում |
Վերոնիկա Սանդրա Քարին Մաջիո (Մաջո, շվեդ.՝ Veronica Sandra Karin Maggio, մարտի 15, 1981[1], Ուփսալա, Շվեդիա), շվեդական և իտալական ծագմամբ երգչուհի[4][5], «Տարվա դեբյուտ» անվանակարգում Grammisgalen մրցանակի հաղթող[6]։
Մասնագիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թ. մարտին Մաջիոն թողարկել է դեբյուտային «Dumpa mig» սինգլը։ Այս երգի տեսահոլովակը շուտով շվեդական ZTV երաժշտական հեռուստաալիքում հիթ է դառնում։ Նրա հաջորդ սինգլը «Nöjd?»-ն է։ Այնուհետև նա պայմանագիր է կնքում Universal Music-ի հետ և 2006 թվականի ամռանը մեկնում է շրջագայության։ Նույն թվականին դուրս է գալիս նրա առաջին ստուդիական ալբոմը՝ Vatten och bröd անվամբ, որի երգերի երաժշտությունը և տեքստը գրել է Ստեֆան Գրեսլունդը, բացառությամբ «Vi har, vi har» երգի, որը գրել է Քրիստոֆեր Մալսմթենը։
2008 թվականի մարտի 26-ին Վերոնիկա Մաջիոն թողարկեց իր երկրորդ՝ Och vinnaren är… ալբոմը, որը նա ստեղծել և ձայնագրել է Օսկար Լինրոսի հետ։ Շվեդիայում այն ստացել է պլատինե սերտիֆիկատ[7] և ազգային հիթ շքերթում է մնացել տարուց ավել՝ հասնելով մինչև 7-րդ հորիզոնական[8]։ Ալբոմի «Måndagsbarn» սինգլը հաջողություն է ունեցել Նորվեգիայում և Դանիայում։
Վերոնիկայի երրորդ «Satan I gatan» ալբոմը, որը ստեղծվել է Քրիստիան Վալցի և Մարկուս Կրունեգորդի համագործակցությամբ, թողարկվել է 2011 թվականի ապրիլի 27-ին։ Նրա առաջին՝ «Jag kommer» սինգլն առաջին անգամ հասել է շվեդական հիթ շքերթի ամենավերին հորիզոնականում[9]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմ | Ամենաբարձր հորիզոնականը հիթ շքերթում |
Սերտիֆիկատներ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Շվեդիա [10] |
Նորվեգիա [11] |
Դանիա [12] |
Ֆինլանդիա [13] | |||||||||||
Vatten & bröd | 14 | — | — | — | — | |||||||||
Och vinnaren är…
|
7 | 7 | — | — | ||||||||||
Satan i gatan
|
1 | 2 | 24 | 33 | ||||||||||
«—» նշանակում է, որ ռելիզը չի ընդգրկվել չարթում։ |
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2006 — "Dumpa mig"
- 2006 — "Nöjd?"
- 2006 — "Havanna mamma"
- 2007 — "Inga problem" (feat. Snook & Petter)
- 2008 — "Måndagsbarn"
- 2008 — "Stopp"
- 2008 — "17 år"
- 2011 — ին "Jag kommer"
- 2011 — ին "Välkommen in"
- 2012 — Mitt hjärta blöder"
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #1019428724 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.kungahuset.se/arkiv/pressmeddelanden/2023-01-28-medaljforlaningar-28-januari-2023
- ↑ https://www.stim.se/sv/nyheter/veronica-maggio-far-platinagitarren-2018
- ↑ Jason Birchmeier. «Veronica Maggio - Biography» (անգլերեն). AllMusic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Veronica Maggio» (շվեդերեն). cafe.se. 07.10.2006. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ Grammisvinnarna genom åren(շվեդ.) (pdf, 454 Кб)
- ↑ 7,0 7,1 Guld & Platina — År 2009 (pdf, 98 Кб)
- ↑ «Veronica Maggio - Och vinnaren är...». swedishcharts.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Veronica Maggio - Jag kommer». swedishcharts.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Discography Veronica Maggio». swedishcharts.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Discography Veronica Maggio». norwegiancharts.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Discography Veronica Maggio». danishcharts.com (անգլերեն). Hung Medien. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Discography Veronica Maggio». finnishcharts.com (անգլերեն). Hung Medien. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «IFPI Norsk platebransje». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վերոնիկա Մաջիոյի պաշտոնական կայք (շվեդ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերոնիկա Մաջիո» հոդվածին։ |
|