Վերոնիկա Զոնաբենդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերոնիկա Ֆելիքսովնա Զոնաբենդ
Вероника Феликсовна Зонабенд
Ծնվել էփետրվարի 8, 1967
ԾննդավայրԺուկովսկի
ԿրթությունՄոսկվայի ավիացիոն ինստիտուտ
ԱշխատանքUWC Դիլիջան դպրոցի հիմնադիր գործընկեր, տնօրենների խորհրդի նախագահ
ԱմուսինՌուբեն Վարդանյան
Պարգևներ և
մրցանակներ
Բարեկամության շքանշան

Վերոնիկա Ֆելիքսովնա Զոնաբենդ (ռուս.՝ Вероника Феликсовна Зонабенд, փետրվարի 8, 1967, Ժուկովսկի, Մոսկվայի մարզ), հասարակական գործիչ, բարերար, UWC Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիր գործընկեր, տնօրենների խորհրդի նախագահ[1], «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի կինը[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերոնիկա Զոնաբենդը (ձախից երկրորդը) Դիլիջանի միջազգային դպրոցի բացման արարողության ժամանակ, 11 Հոկտեմբեր, 2014 թվական

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերոնիկա Զոնաբենդը ծնվել է 1967 թվականին։ 1984 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը։ Բարձրագույն կրթություն է ստացել Մոսկվայի ավիացիոն ինստիտուտում (ՄԱԻ)։ 1994-1995 թվականներին սովորել է Լոնդոնի Տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցում։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը և որպես ինժեներ աշխատանքի անցել Ռուսաստանի Ավիացիոն համակարգերի գիտահետազոտական ինստիտուտում։ 1993-1998 թվականներին աշխատել է բանկային համակարգում։ 1999 թվականին զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ՝ ծրագրեր իրականացրել հյուրընկալության, կինոարտադրության բնագավառներում, համագործակցել է «Կոկո Շանել և Իգոր Ստրավինսկի» գեղարվեստական ֆիլմի համատեղ նկարահանմանը, որի ցուցադրությամբ 2009 թվականին փակվել է Կաննի կինոփառատոնը։

Վերոնիկա Զոնաբենդը UWC International ցանցի (Մեծ Բրիտանիա) և Հայաստանի Ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է։ Նա գլխավորում է «Դասավանդիր Հայաստան» (Teach For Armenia) կրթական հիմնադրամի տնօրենների խորհուրդը։ Ամուսնու՝ Ռուբենի Վարդանյանի հետ միասին նրանք հիմնել են RVVZ և IDeA հիմնադրամները։

Վերոնիկա Զոնաբենդը զբաղվում է նաև Ռուբեն Վարդանյանի հիմնադրամի գործունեությամբ։ Հիմնադրամը բարեգործական ծրագրեր է իրականացնում Հայաստանում և Ռուսաստանում[3]։

Ռուբենի Վարդանյանի հետ համատեղ ունեն չորս երեխա[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Division, Hex. «Վերոնիկա Զոնաբենդ. «Ամենակարեւորը ոչ թե հաջողակ, այլ երջանիկ լինելն է»». IDeA (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 29-ին.
  2. 2,0 2,1 «Ով է մեծահարուստ Ռուբեն Վարդանյանի կինը. PHOTO». WNews.am (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ հոկտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 29-ին.
  3. Division, Hex. «Հիմնադիրները». IDeA (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 29-ին.
  4. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». president.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 29-ին.