Jump to content

Վերինգի հրեական գերեզմանատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերինգի հրեական գերեզմանատուն
գերմ.՝ Jüdischer Friedhof Währing
Քարտեզ
Քարտեզ
ՏեսակՀրեական գերեզմանոց
ՏեղագրությունՎիեննա և Դյոբլինգ[1]
Երկիր Ավստրիա[1]
Հիմնման տարի1784
Ժառանգության կարգավիճակԱվստրիայի ճարտարապետական ժառանգության օբյեկտ[1]

Վերինգի հրեական գերեզմանատուն (գերմ.՝ Jüdischer Friedhof Währing) հրեական գերեզմանոց Վիեննայի Վերին շրջանում[2]։

Եղել է Վիեննայի հրեական մշակույթի միության անդամների թաղման գլխավոր վայրը։

1784 թվականին գերեզմանոցի բացումից հետո այն Վիեննայի հրեական համայնքի հիմնական թաղման վայրն էր։ 1880 թվականին այն փակվել է և մասնակի ոչնչացվել նացիստների կողմից, այժմ գերեզմանատունը փակ է և վտանգ է ներկայացնում այցելուների համար։ 2006 թվականից դաշնային և տեղական մակարդակի քաղաքական գործիչների, ինչպես նաև փորձագետների միջև քննարկումներ են ընթանում գերեզմանոցի վերականգնման շուրջ[3]։

Գերեզմանատանը թաղվել է մոտ 30 000 հազար մարդ։ Վերջին թաղումը տեղի է ունեցել 1911 թվականին։ Մոտ 1900 թվականին արդեն փակ գերեզմանատան կենտրոնում եղևնի է տնկվել։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ գերեզմանոցի գոյությունը վտանգված էր, հրեա երեցների խորհուրդը թույլ տվեց արտաշիրմում կատարել և վերահուղարկավորումը Վիեննայի կենտրոնական գերեզմանոցի հրեական մասում։ Ավելի քան 2000 գերեզմանները ավերվել են հողագործական աշխատանքների արդյունքում ՝ ռմբակոծման ապաստարանի կառուցման համար։  Պատերազմի ավարտից հետո գերեզմանատունը հանձնվել է Վիեննայի հրեական համայնքին։

Գերեզմանատան կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերեզմանատան մուտքի մոտ Շրոտենբախգասե դարպասի, ձախ կողմում գտնվում է այն շենքը, որը նախկինում օգտագործվում էր մահացածի դին պատրաստելու համար ՝ հրեական ծեսերին համապատասխան, որը նեոկլասիկական ճարտարապետության օրինակ է և կառուցվել է ավստրիացի ճարտարապետ Ջոզեֆ Կորնյուզելի կողմից։

Կարևոր անձնավորությունների գերեզմաններից են.

  • ֆոն Արնշտեյնի ընտանիքը - Բարոնուհի Ֆանի ֆոն Արնշտեյնը, պալատական հրեայի դուստր Հրեա Դանիել Իտզիգը, Ֆանի ֆոն Առնշտեյնի մնացորդները պեղվել են նացիստների կողմից և տեղափոխվել Վիեննայի բնական պատմության թանգարան «գիտական նպատակներով», նույն ճակատագիրը պատահել է ևս մի քանի գերեզմանների։
  • Էփշտեյնի ընտանիք - Գուստավ ֆոն Էփշտեյնի հարազատները ՝ արդյունաբերող և բանկիր, նա թաղված է Վիեննայի կենտրոնական գերեզմանատան իսրայելական մասնաճյուղում։
  • Քենիգսվարտեր ընտանիքը - Յոնաս ֆոն Քենիգսվարտերի հարազատները,ավստրիացի բանկիր, Վիեննայի կրոնական համայնքի նախագահն էր։

Այստեղ թաղված են նաև.

  • Ռոբերտ Բլյում - քաղաքական գործիչ 1848 թվականի գերմանական հեղափոխության ժամանակ
  • Սողոմոն ֆոն Մոզենտալ - դրամատուրգ
  • Բեռնհարդ ֆոն Էսկելես - բանկիր
  • Իսահակ Հոֆմանն - վաճառական
  • Ղազարոս Հորովիտց - Վիեննայի հրեական համայնքի գլխավոր ռաբբի
  • Իսահակ Մանհեյմեր - ռաբբի
  • Սիգֆրիդ Վերտհայբերգ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերինգի հրեական գերեզմանատուն» հոդվածին։