Վերգինե Գարագաշյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գարագաշյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վերգինե Գարագաշյան | |
---|---|
Ծնվել է | 1856[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս[1] |
Մահացել է | 1933[1] |
Մահվան վայր | Աթենք, Հունաստան[1] |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Վերգինե Գարագաշյան (1856[1], Կոստանդնուպոլիս[1] - 1933[1], Աթենք, Հունաստան[1]), հայ դերասանուհի։
Երանուհի Գարագաշյանի քույրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Կոստանդնուպոլիսում։ Սովորել է Սկյուտարի ճեմարանում, ապա մասնավոր դասեր է վերցրել Սրապիոն Թղլյանից և ֆրանսիացի կոմպոզիտոր Սոլիեյից։ Բեմ է բարձրացել 1867 թ. Միքայել Նալբանդյանի մահվան առաջին տարեդարձի առթիվ կազմակերպված թատերական երեկոյին, արտասանելով Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությունը։ Նույն թվականից հանդես է եկել Հ. Վարդովյան խմբում, կատարելով հիմնականում սուբրետ դերեր։ 1878 թ. քրոջ՝ Երանուհու հետ խաղացել է Ս.Պենկլյանի խմբում, շրջել մի շարք քաղաքներում։ Հաջողությամբ է կատարել «Գլերեդի» դերը Շ. Լեկոկի «Մադամ Անգո» օպերետում, «Ժիրոֆլե Ժիրոֆլայինը»՝ Շ. Լեկոկի համանուն օպերետում։ Օրեստինը «Գեղեցկուհի Հեղինեում», մանավանդ Գաթիմեի դերը Տիգրան Չուխաջյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» օպերետում։ 1880-1881 թթ. թատերաշրջանում խաղացել է Թիֆլիսի բեմում, արժանացել մամուլի և հասարակության ջերմ գնահատմանը։ Թիֆլիսում խաղացել է նաև Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»ում, փայլուն կերպով կատարելով Լիզայի դերը, որը հիացմունք է պատճառել նաև օտար քննադատներին։ 1881 թ. վերադարձել է Կ. Պոլիս, միացել Ս.Պենկլյանի խմբին, շրջել մի շարք երկրներ, ապա՝ խմբի քայքայումից հետո, մեկնել է Իզմիր, ամուսնացել և ընդմիշտ թողել բեմը։ Մահացել է Աթենքում[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Ստեփանյան Գ., Կենսագրական բառարան, հատոր Ա, Երևան, 1973, էջ 235-236
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 699)։ |