Վերադարձ (մուլտֆիլմ)
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | գիտական ֆանտաստիկա և պրիտչա |
Ռեժիսոր | Վլադիմիր Տարասով |
Սցենարիստ | Q70252752? |
Հնչյունավորում | Ալեքսանդր Կայդանովսկի, Վասիլի Լիվանով և Victor Balashov? |
Օպերատոր | Քաբուլ Ռասուլով |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 10 րոպե |
Թվական | 1980 |
Վերադարձ (ռուս.՝ Возвращение), մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է 1980 թվականին ռեժիսոր Վլադիմիր Տարասովի կողմից Սոյուզմուլտֆիլմ ստուդիայում։ Ֆիլմի խորհրդատուն Ալեքսեյ Լեոնովն է։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկիր-Յուպիտեր–8-Երկիր թռիչք կատարած «Վալդայ Տ–614» տիեզերանավը լուրջ վնասվածքներ է ստացել։ Ինքնաբերական վայրէջքն անհնար է։ Տիեզերանավի օդաչու տիեզերագնաց Պլատոնովին ղեկավարման կենտրոնից հրահանգ է տրվում լավ հանգստանալ վայրէջքից առաջ։
Նշանակված ժամին օդաչուն չի արթնանում, և նրան արթնացնելու բոլոր փորձերը ձախողվում են։ Տիեզերանավը անդառնալիորեն գնում է կործանման։ Թռչքի ղեկավարներին անսպասելիորեն խորհուրդ են ստանում տիեզերագնացի պապիկից։ Նա խորհուրդ է տալիս թռիչքի ուղղությունը փոխել այնպես, որ տիեզերանավն անցնի հարազատ գյուղի տան վրայով։ Մանկության ծանոթ ձայներն արթնացնում են օդաչուի քնած գիտակցությունը, և նա հաջողությամբ իջեցնում է տիեզերանավը։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Բ․ Ռյախովսկի
- Ռեժիսոր՝ Վլադիմիր Տարասով
- Բեմադրող նկարիչ՝ Նիկոլայ Կոշկին
- Օպերատոր՝ Քաբուլ Ռասուլով
- Խորհրդատու՝ Ալեքսեյ Լեոնով
- Հնչյունային օպերատոր՝ Վլադիմիր Կուտուզով
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝
- Ալեքսեյ Բուկին
- Ալեքսանդր Մազաև
- Վլադիմիր Պալչիկով
- Ա․ Ելիզարով
- Խմբագիր՝ Ելենա Նիկիտկինա
- Տնօրեն՝ Լյուբով Բուտիրինա
- Դերերը հնչյունավորել են՝
- Ալեքսանդր Կայդանովսկի
- Վասիլի Լիվանով
- Վիկտոր Բալաշով
Մուլտֆիլմում օգտագործվել են հատվածներ Գուստավ Մալերի 5-րդ սիմֆոնիայից։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1981 - Վիլնուսի 14–րդ Համամիութենական կինոփառատոնին «Վերադարձ» մուլտֆիլմին շնորհվել է պատվավոր դիպլոմ[1]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նաև հաջորդ` «Վերադարձ» ֆիլմում Վ․ Տարասովը շարունակում է իր ստեղծագործության հիմնական գիծը, այն է՝ գիտաֆանտաստիկ խնդրի քննարկումն այն հատուկ դիտանկյունից, որը նրան հնարավորություն է տալիս դիպչել ժամանակակից մարդու հոգևոր աշխարհին տարբեր ասպեկտների։ - Ս. Ասենին[2]
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Всесоюзный кинофестиваль». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 2-ին. КИНО: Энциклопедический словарь, М. Советская энциклопедия, 1987, с.83
- ↑ Асенин С.В. Пути советской мультипликации Արխիվացված 2014-02-22 Wayback Machine «Мир мультфильма» 3d-master.org
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Վերադարձ» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
|