Վերա Լինն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերա Լինն
Բնօրինակ անունանգլ.՝ Vera Lynn
Ի ծնե անունանգլ.՝ Vera Margaret Welch
Ծնվել էմարտի 20, 1917(1917-03-20)[1][2][3]
East Ham, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն[4]
Մահացել էհունիսի 18, 2020(2020-06-18)[5][3] (103 տարեկան)
Ditchling, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանThe Parish Church of St Margaret, Ditchling
Ժանրերփոփ երաժշտություն[6]
Մասնագիտությունկինոդերասանուհի, երգչուհի, հեղինակ-կատարող, ինքնակենսագիր, ստուդիական երաժիշտ, դերասանուհի և երգերի հեղինակ
Գործիքներվոկալ
ԼեյբլԷՄԻ, His Master's Voice, Դեկա Ռեկորդս և London Records
ԿրթությունBrampton Primary School?
Պարգևներ
Burma Star Բրիտանական կայսրության կին կոմանդոր շքանշան War Medal 1939–1945 Officer of the Order of Saint John Commander of the Order of Orange-Nassau և Պատվո Ասպետ
 Vera Lynn Վիքիպահեստում

Դամա Վերա Լինն (մարտի 20, 1917(1917-03-20)[1][2][3], East Ham, Միացյալ Թագավորություն - հունիսի 18, 2020(2020-06-18)[5][3], Ditchling, Միացյալ Թագավորություն), բրիտանացի երգչուհի և երգահան։ Նրա երգերից We՚ll Meet Again-ը և White Cliffs of Dover-ը դարձել են 20-րդ դարի բրիտանական մշակութի խորհրդանիշերից։ Նա մեծ ճանաչում ստացավ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Պարգևատրվել Է Բրիտանական կայսրության շքանշանով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիննը լայնորեն հայտնի էր որպես «ռազմական ուժերի սիրելի», քանի որ պատերազմի ընթացքում Եգիպտոսում, Հնդկաստանում և Բիրմայում զորքերի համար բացօթյա համերգներ էր տալիս։

Նա պատերազմից հետո շարունակեց մնալ հանրաճանաչ՝ հայտնվելով Ռադիոյով և հեռուստատեսությամբ Միացյալ Թագավորությունում և Միացյալ Նահանգներում։ 2009 թ.-ին, 92 տարեկան հասակում, նա դարձավ ամենածեր կենդանի երգիչը, որը գլխավորում էր Միացյալ Թագավորության Ալբոմների աղյուսակը` The Best Best of Vera Lynn ալբոմով։ 2014 թվականին նա թողարկեց Vera Lynn: National Treasure հավաքածուն, իսկ 2017 թվականին թողարկեց Vera Lynn 100-ը՝ իր հարյուրամյակի տարեդարձը նծելով ալբոմով։ Այսպիսով դարձավ առաջին հարյուրամյա կատարողը, որն ունի ալբոմ Top10-ում[7]։

Լիննը մեծ ժամանակ և էներգիա էր նվիրել բարեգործական աշխատանքներին՝ կապված նախկին զինծառայողների, հաշմանդամ երեխաների և կրծքագեղձի քաղցկեղի բուժման հետ։ Նրան մեծ սիրով էին վերաբերվում Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանները։ Վերա Լիննին Է նվիրված Pink Floyd խմբի The Wall ալբոմի Vera երգը[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Pallardy R. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 https://www.huffingtonpost.fr/entry/vera-lynn-interprete-legendaire-de-well-meet-again-est-morte_fr_5eeb3604c5b68d07296a7f84
  4. Companies House — 1988.
  5. 5,0 5,1 5,2 Dame Vera Lynn: Forces' Sweetheart dies aged 103
  6. https://www.version-karaoke.es/playbacks/vera-lynn/we-ll-meet-again.html
  7. «Vera Lynn: full Official Chart History». Official Charts Company. Վերցված է 2020 թ․ մայիսի 13-ին.
  8. Լեգենդար երգչուհի Վերա Լինն իր 100-ամյակը կնշի նոր ալբոմի թողարկմամբ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերա Լինն» հոդվածին։