Վերա Զորինա
Ծնվել է | հունվարի 2, 1917[1][2][3][…] |
---|---|
Ծննդավայր | Բեռլին, Գերմանական ռայխ |
Մահացել է | ապրիլի 9, 2003[2][3][4][…] (86 տարեկան) |
Մահվան վայր | Սանտա Ֆե, ԱՄՆ |
Գերեզման | Բեռլին |
Քաղաքացիություն | Նորվեգիա և ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, պարուսույց, բալետի պարող, կինոդերասանուհի և օրագրի հեղինակ |
Ամուսին(ներ) | Ջորջ Բալանչին և Goddard Lieberson? |
Երեխա(ներ) | Peter Lieberson? |
Վերա Զորինա (անգլ.՝ Vera Zorina, ի ծնե Էվա Բրիգիտա Հարտվիգ (գերմ.՝ Eva Brigitta Hartwig), հունվարի 2, 1917[1][2][3][…], Բեռլին, Գերմանական ռայխ - ապրիլի 9, 2003[2][3][4][…], Սանտա Ֆե, ԱՄՆ), գերմանացի և ամերիկացի պարուհի, պարուսույց և դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Բեռլինում, գերմանացի Ֆրիտցա Հարթվիգի և նորվեգուհի Էբիգեյլ Ջոան Վիմպելմանի ընտանիքում, ովքեր եղել են պրոֆեսիոնալ երգիչներ։ Իր մանկությունը անց է կացրել Նորվեգիայի Տրոնհեյմ և Բերգեն քաղաքներում, իսկ կրթություն ստացել է Բեռլինի աղջիկների համար նախատեսված դպրոցում։ Վաղ շրջանից նա տարվեր է պարով, ստանալով համապատասխան դասընթացներ Օլգա Պրեոբրաժենկիայի և Նիկոլայ Լեգատայի մոտ[5]։ Տասներկու տարեկան հասակում նա մարմնավորել է Մաքս Ռեյնհարդտայի «ամառային գիշերվա քունը» թատերային տեսարանը, իսկ հետո հայտնվել է նույն հեղինակի «Գոֆմանի հեքիաթներ»-ում։ 1933 թվականին հասնելով անմիջական հաջողության նա հաճախեց ռուս Մոնտե-Կառլո բալետի խումբը, ստանալով բեմական Վեռա Զորինա։
1937 թվականի լոնդոնյան ներկայացումներից մեկի ժամանակ նրան նկատում է ամերիկացի պրոդյուսեր Սեմուել Գոլդվինը, որն էլ նրա հետ կնքում է յոթ տարվա պայմանագիր՝ նկարահանումներ Հոլիվուդում[6]։ Այս տարիների ընթացքում Զորինան հայտնվել է յոթ երաժշտական ժապավեններում, որոնցից են «Հոլիվուդի անխելքությունը» (1938 թ.), «Լուիզիական գնումներ» (1941 թ.), «Աստղագծային ռիթմ» (1942 թ.) և «Հետևելով տղաներին» (1944 թ.): 1938 թվականին նա խաղացել է Բրոդվեում, որտեղ շարունակել է հաջող ելույթները մինչև 1954 թվականը։ 1970-ական թվականներին Զորինան տնօրինել է Նորվեգիայի պետական օպերայի և բալետի թատրոնը, իսկ հետագայում հանդես է եկել որպես խորհրդատու Լինքոլն կենտրոնում և ռեժիսոր՝ Սանտա Ֆեի օպերային թատրոնում։ 1986 թվականին լույս է տեսնում նրա ինքնակենսագրականը՝ «Zorina» անվանմամբ[7]։
1938 թվականից 1946 թվականներին Զորինայի ամուսինն է եղել փառավոր ամերիկացի, պարուսույց Ջորջ Բալանչինը։ Ամուսնալուծությունից հետո նա իր կյանքը կապել է «Columbia Records»-ի տնօրեն Գոդարդ Լիբերսոնի հետ, ունենալով երկու տղա՝ Ջոնաթանին և Փիթերին։ Նրանց ամուսնությունը տևել է մինչև ամուսնու մահը՝ 1977 թվականը։ 1991 թվականին պսակադրվել է վերջին՝ երրորդ անգամ կլավեսինիստ Փոլ Վուլֆոմի հետ։ Վեռա Զորինան մահացել է ինսուլտից՝ 2003 թվականի ապրիլին, 86 տարեկան հասակում[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Merkedager: fødselsdager, stiftelsesdatoer, begivenheter — Oslo: Biblioteksentralen, 1989. — ISBN 82-7022-061-2
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Discogs — 2000.
- ↑ «Vera Zorina biodata at beinecke.library.yale». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Vera Zorina obituary in The Independent». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ Stage Name: Vera Zorina at streetswing.com
- ↑ Vera Zorina profile in the Norwegian American Hall of Fame
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Photographs and literature
- Vera Zorina images
- Collection Guide, Vera Zorina papers, 1910-2001 Houghton Library, Harvard University
- Vera Zorina memorabilia collection.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերա Զորինա» հոդվածին։ |
|
- Հունվարի 2 ծնունդներ
- 1917 ծնունդներ
- Բեռլին քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 9 մահեր
- 2003 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Կաթվածից մահացածներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Գերմանացի պարուհիներ
- Ամերիկացի պարուհիներ
- Գերմանացի կինոդերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Նորվեգացի խորեոգրաֆներ
- 21-րդ դարի ամերիկացի կանայք