Վենի Սոլդան-Բրոֆելդթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վենի Սոլդան-Բրոֆելդթ
Ի ծնեշվեդ.՝ Wendla Irene Soldan
Ծնվել էնոյեմբերի 2, 1863(1863-11-02)[1][2][3][…]
ԾննդավայրՀելսինկի, Southern Finland Regional State Administrative Agency, Ֆինլանդիա[2]
Վախճանվել էհոկտեմբերի 10, 1945(1945-10-10)[4][1][2][…] (81 տարեկան)
Մահվան վայրՀելսինկի, Ֆինլանդիա[5]
Քաղաքացիություն Ֆինլանդիա
ԿրթությունԿոլարոսսիի ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի
Ժանրդիմապատկեր
ԱնդամակցությունLake Tuusula Artist Community?
ՀայրAugust Fredrik Soldan?
ԱմուսինJuhani Aho?
ԶավակներHeikki Aho? և Antti Aho?
ԱզգականներԿաարինա Ահո
 Venny Soldan-Brofeldt Վիքիպահեստում

Վենդլա (Վենի) Իռեն Սոլդան-Բրոֆելդթ (շվեդ.՝ Vendla (Venny) Irene Soldan-Brofeldt, նոյեմբերի 2, 1863(1863-11-02)[1][2][3][…], Հելսինկի, Southern Finland Regional State Administrative Agency, Ֆինլանդիա[2] - հոկտեմբերի 10, 1945(1945-10-10)[4][1][2][…], Հելսինկի, Ֆինլանդիա[5]), ֆինն նկարչուհի, գրաֆիկական նկարչուհի, նկարազարդող, քանդակագործուհի, դիզայներ և ֆեմինիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է Ֆինլանդիայի դրամահատարանի առաջին տնօրեն (1861-1885)՝ Օգոստոս Ֆրիդրիխ Սոլդանի դուստրը։ Նրա եղբայրը՝ Օգոստոս Լեոպոլդ Սոլդանը նույնպես նկարիչ է եղել։

1880-1884 թվականներին սովորել է Ֆիննական արվեստի միության (այժմ ՝ Գեղարվեստի ակադեմիա) նկարչության դպրոցում, մասնավոր դասեր է առել նկարչուհի Մարիա Վիկից։ 1883 թվականին Էերո Յարնեֆելտի հետ միասին մեկնել է Սանկտ Պետերբուրգ և մինչև 1885 թվականը սովորել է Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայում։

Ավելի ուշ, Փարիզում սովորել է Կոլարոսի ակադեմիայում։ Ուսումնական ճամփորդությունների է մեկնել Իսպանիա և Իտալիա, որտեղ ուսումնասիրել և պատճենել է հին վարպետների գործերը։ Վերադառնալով հայրենիք՝ աշխատել է որպես նկարչության ուսուցիչ։

1891 թվականին ամուսնացել է Ֆուլանդիայի առաջին պրոֆեսիոնալ գրող Յուհանի Ահոյի (1861-1921) հետ, որը 12 անգամ առաջադրվել է գրականության Նոբելյան մրցանակի։ 1894 թվականին լույս է տեսել նրանց համատեղ մանկական գիրքը՝ «ֆիննական պատկերազարդ գիրք երեխաների և երիտասարդների համար»։ Զույգը ունեցել է երկու որդի՝ Հեյկի Ահոն, (ռեժիսոր) և Անտի Ահոն։

Մահացել է 1945 թվականի հոկտեմբերի 10-ին։ Թաղված է Հելսինկիի Հիետանիեմի գերեզմանատանը։

Սուֆրաժիստուհի որը զարմացրել է իր հարևաններին հեծանիվ վարելով, ծխախոտ ծխելով և տաբատ հագնելով։ Եղել է Ֆինլանդիայում կանանց ասոցիացիանների միության հիմնադիրներից մեկը։

Մի շարք բնանկարների, ժանրային նկարների, դիմանկարների, փայտի և թղթի քանդակների հեղինակ է, նկարազարդել է մանկական գրքեր, զբաղվել է ոսկերչական իրերի դիզայնով։

Ընտրված նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վենի Սոլդան-Բրոֆելդթ» հոդվածին։