Վենի Սոլդան-Բրոֆելդթ
Վենի Սոլդան-Բրոֆելդթ | |
---|---|
![]() | |
Ի ծնե | շվեդերեն՝ Wendla Irene Soldan |
Ծնվել է | նոյեմբերի 2, 1863[1][2][3][…] |
Ծննդավայր | Հելսինկի, Ռուսական կայսրություն[2] |
Վախճանվել է | հոկտեմբերի 10, 1945[4][1][2][…] (81 տարեկան) |
Մահվան վայր | Հելսինկի, Ֆինլանդիա[5] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կոլարոսսիի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ժանր | դիմապատկեր |
Հայր | August Fredrik Soldan? |
Ամուսին | Juhani Aho? |
Զավակներ | Heikki Aho? և Antti Aho? |
Ազգականներ | Կաարինա Ահո |
![]() |
Վենդլա (Վենի) Իռեն Սոլդան-Բրոֆելդթ (շվեդերեն՝ Vendla (Venny) Irene Soldan-Brofeldt, նոյեմբերի 2, 1863[1][2][3][…], Հելսինկի, Ռուսական կայսրություն[2] - հոկտեմբերի 10, 1945[4][1][2][…], Հելսինկի, Ֆինլանդիա[5]), ֆինն նկարչուհի, գրաֆիկական նկարչուհի, նկարազարդող, քանդակագործուհի, դիզայներ և ֆեմինիստ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եղել է Ֆինլանդիայի դրամահատարանի առաջին տնօրեն (1861-1885)՝ Օգոստոս Ֆրիդրիխ Սոլդանի դուստրը։ Նրա եղբայրը՝ Օգոստոս Լեոպոլդ Սոլդանը նույնպես նկարիչ է եղել։
1880-1884 թվականներին սովորել է Ֆիննական արվեստի միության (այժմ ՝ Գեղարվեստի ակադեմիա) նկարչության դպրոցում, մասնավոր դասեր է առել նկարչուհի Մարիա Վիկից։ 1883 թվականին Էերո Յարնեֆելտի հետ միասին մեկնել է Սանկտ Պետերբուրգ և մինչև 1885 թվականը սովորել է Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայում։
Ավելի ուշ, Փարիզում սովորել է Կոլարոսի ակադեմիայում։ Ուսումնական ճամփորդությունների է մեկնել Իսպանիա և Իտալիա, որտեղ ուսումնասիրել և պատճենել է հին վարպետների գործերը։ Վերադառնալով հայրենիք՝ աշխատել է որպես նկարչության ուսուցիչ։
1891 թվականին ամուսնացել է Ֆուլանդիայի առաջին պրոֆեսիոնալ գրող Յուհանի Ահոյի (1861-1921) հետ, որը 12 անգամ առաջադրվել է գրականության Նոբելյան մրցանակի։ 1894 թվականին լույս է տեսել նրանց համատեղ մանկական գիրքը՝ «ֆիննական պատկերազարդ գիրք երեխաների և երիտասարդների համար»։ Զույգը ունեցել է երկու որդի՝ Հեյկի Ահոն, (ռեժիսոր) և Անտի Ահոն։
Մահացել է 1945 թվականի հոկտեմբերի 10-ին։ Թաղված է Հելսինկիի Հիետանիեմի գերեզմանատանը։
Սուֆրաժիստուհի որը զարմացրել է իր հարևաններին հեծանիվ վարելով, ծխախոտ ծխելով և տաբատ հագնելով։ Եղել է Ֆինլանդիայում կանանց ասոցիացիանների միության հիմնադիրներից մեկը։
Մի շարք բնանկարների, ժանրային նկարների, դիմանկարների, փայտի և թղթի քանդակների հեղինակ է, նկարազարդել է մանկական գրքեր, զբաղվել է ոսկերչական իրերի դիզայնով։
Ընտրված նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Պիետիստներ
-
Մարդը կիմոնոյով
-
Քանդակագործ Սիգրիդ Ֆորսելի դիմանկարը
-
Ֆլորենցիայի ոստիկանության երգչախումբ
-
Ձկնորսներ և ցանցեր
-
Տղա՝ ջրափոսի մեջ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Register of the Artists' Association of Finland (фин.)
- ↑ 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.oxfordartonline.com/benezit/view/10.1093/benz/9780199773787.001.0001/acref-9780199773787-e-00171787
- ↑ 5,0 5,1 5,2 https://digi.kansalliskirjasto.fi/sanomalehti/binding/2293420?term=Venny&term=Soldan-Brofeldt&page=1
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Venny Soldan-Brofeldt (1863—1945) Archived 2020-09-24 at the Wayback Machine.(ֆին.)
- Վենի Սոլդան-Բրոֆելդթի նկարները
- Վենի Սոլդան-Բրոֆելդթի նկարները
|