Վենեդիկտովների-Շնաուբերտների-Մոնոսզոնի քաղաքային դաստակերտ
Տեսակ | կալվածք և ճարտարապետական հուշարձան |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Բասմաննի շրջան |
Ճարտարապետական ոճ | էկլեկտիկ ճարտարապետություն |
Ճարտարապետ | Սեմյոն Էյբուշից |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
Վենեդիկտովների-Շնաուբերտների-Մոնոսզոնի քաղաքային դաստակերտ (ռուս.՝ Городская усадьба Венедиктовых — Шнаубертов — Моносзона), շենք Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի կենտրոնում (Կոլպաչնի նրբանցք, 14/5)։ Կառուցվել է 18-րդ դարի ապարանքի հիման վրա։ Քաղաքային դաստակերտն ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ (գրանցման համար՝ 7733248000)[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]18-րդ դարում Կոլպաչնի նրբանցքի կարմիր գծի երկայնքով տեղակայված էին արվարձանային ապարանքներ։ 18-րդ դարի վերջին ապարանքները դարձան Վենեդիկտովների մեծ դաստակերտի մի մասը և վերակառուցվեցին։ Դրանք լրջորեն վնասվեցին 1812 թվականի մոսկովյան հրդեհի ժամանակ։ Դրանից հետո ապարանքների նոր սեփականատերը՝ գերմանական ծագումով բժիշկ և կոլեգիալ խորհրդական Կառլ Անդրեևիչ Շնաուբերտը, հիմնովին վերակառուցեց դրանք։ Գլխավոր տանը կցակառուցվեց ծառայողական մասնաշենք[2][3]։
19-րդ դարի երկրորդ կեսին դաստակերտի՝ Կոլպաչնի և Խոխլովսկի նրբանցքների անկյունում գտնվող մի մասը ձեռք բերեց Բ. Շ. Մոնոզսոնը։ 20-րդ դարի սկզբին նրա այրու՝ Միրկա (Մերի) Միխելևնայի խնդրանքով ապարանքը վերակառուցեց ճարտարապետ Սեմյոն Էյբուշիցը։ Նա կողաշենքը միավորեց գլխավոր տան հետ, դաստակերտին ավելացրեց էկլեկտիկ դեկոր և ավելացրեց կռած ճաղերով անկյունային պատշգամբ[2]։ Մոնոզսոնների ընտանիքն այս տան սեփականատերն էր մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը[3]։
Խորհրդային տարիներին նախկին դաստակերտում տեղակայվել էր «Ատոմէներգոկոմպլեկտը», ավելի ուշ՝ տարբեր ընկերությունների գրասենյակներ։ 2018 թվականին հայտնվեցին շենքի վերականգնման ծրագրեր։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2019 թվականի վերջ[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Распоряжение Правительства Москвы № 932-РП от 16.05.2007
- ↑ 2,0 2,1 2,2 Алексей Дедушкин Городская усадьба Венедиктовых — Шнаубертов — Б. Ш. Моносзона Արխիվացված 2017-07-01 Wayback Machine // Узнай Москву
- ↑ 3,0 3,1 Моя маленькая Москва : знаменитые немцы в российской столице : путеводитель / авт.-сост. Н. Б. Леонова. — Москва : МСНК-пресс, 2014. — С. 70-71. — ISBN 978-5-98355-109-1
- ↑ Усадьбу Венедиктовых-Шнаубертов-Моносзона на Китай-городе подготовят к реставрации // mskagency.ru. 21.02.2018