Վենեդիկտովների-Շնաուբերտների-Մոնոսզոնի քաղաքային դաստակերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վենեդիկտովների-Շնաուբերտների-Մոնոսզոնի քաղաքային դաստակերտ
Տեսակկալվածք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԲասմաննի շրջան
Ճարտարապետական ոճէկլեկտիկ ճարտարապետություն
ՃարտարապետՍեմյոն Էյբուշից
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Վենեդիկտովների-Շնաուբերտների-Մոնոսզոնի քաղաքային դաստակերտ (ռուս.՝ Городская усадьба Венедиктовых — Шнаубертов — Моносзона), շենք Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի կենտրոնում (Կոլպաչնի նրբանցք, 14/5)։ Կառուցվել է 18-րդ դարի ապարանքի հիման վրա։ Քաղաքային դաստակերտն ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ (գրանցման համար՝ 7733248000)[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

18-րդ դարում Կոլպաչնի նրբանցքի կարմիր գծի երկայնքով տեղակայված էին արվարձանային ապարանքներ։ 18-րդ դարի վերջին ապարանքները դարձան Վենեդիկտովների մեծ դաստակերտի մի մասը և վերակառուցվեցին։ Դրանք լրջորեն վնասվեցին 1812 թվականի մոսկովյան հրդեհի ժամանակ։ Դրանից հետո ապարանքների նոր սեփականատերը՝ գերմանական ծագումով բժիշկ և կոլեգիալ խորհրդական Կառլ Անդրեևիչ Շնաուբերտը, հիմնովին վերակառուցեց դրանք։ Գլխավոր տանը կցակառուցվեց ծառայողական մասնաշենք[2][3]։

19-րդ դարի երկրորդ կեսին դաստակերտի՝ Կոլպաչնի և Խոխլովսկի նրբանցքների անկյունում գտնվող մի մասը ձեռք բերեց Բ. Շ. Մոնոզսոնը։ 20-րդ դարի սկզբին նրա այրու՝ Միրկա (Մերի) Միխելևնայի խնդրանքով ապարանքը վերակառուցեց ճարտարապետ Սեմյոն Էյբուշիցը։ Նա կողաշենքը միավորեց գլխավոր տան հետ, դաստակերտին ավելացրեց էկլեկտիկ դեկոր և ավելացրեց կռած ճաղերով անկյունային պատշգամբ[2]։ Մոնոզսոնների ընտանիքն այս տան սեփականատերն էր մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը[3]։

Խորհրդային տարիներին նախկին դաստակերտում տեղակայվել էր «Ատոմէներգոկոմպլեկտը», ավելի ուշ՝ տարբեր ընկերությունների գրասենյակներ։ 2018 թվականին հայտնվեցին շենքի վերականգնման ծրագրեր։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2019 թվականի վերջ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Распоряжение Правительства Москвы № 932-РП от 16.05.2007
  2. 2,0 2,1 2,2 Алексей Дедушкин Городская усадьба Венедиктовых — Шнаубертов — Б. Ш. Моносзона Արխիվացված 2017-07-01 Wayback Machine // Узнай Москву
  3. 3,0 3,1 Моя маленькая Москва : знаменитые немцы в российской столице : путеводитель / авт.-сост. Н. Б. Леонова. — Москва : МСНК-пресс, 2014. — С. 70-71. — ISBN 978-5-98355-109-1
  4. Усадьбу Венедиктовых-Шнаубертов-Моносзона на Китай-городе подготовят к реставрации // mskagency.ru. 21.02.2018