Վենդետտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վենդետտա
ԺանրՔրեական Դրամա
ՍտեղծողԷդգար Ավագյան
Երկիր Հայաստան
Լեզուհայերեն
ՌեժիսորՎահե Սայան
Գլխավոր
դերերում
Սամվել Սարգսյան
Սարգիս Գրիգորյան
Վահագն Գալստյան
Սոֆի Դեվոյան
Արմեն Մարության
Արշավիր Փանոսյան
ՊրոդյուսերԷդգար Ավագյան
Սցենարիստ

Գոհար Մեժլումյան

Անի Մաղաքյան
ԵրաժշտությունԱրաբո Իսպիրյան
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ43
Սերիաների ցանկՎենդետտա#Սերիաներ
Էկրաններին էհուլիսի 25, 2016-ից
ՀեռուստաալիքԿենտրոն ՀԸ
ԸնկերությունAccord Production
Կարգավիճակեթերում է

«Վենդետտա», 2016 թվականին Accord Production-ի կողմից նկարահանված քրեական դրամա, որը Կենտրոն հեռուստաընկերության եթերում ցուցադրվում է 2016 թվականի հուլիսի 25-ից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վենդետտա հեռուստասերիալի հիմքում ընկած է երկու ընտանիքների՝ Այվազյանների և Ադամյանների պատմությունը։ Արամ Ադամյանը և Գրիգ Այվազյանը երկու ընտանքիների պարագլուխներն են։ Համերաշխ ընկերներ էին մինչև այն պահը, երբ կիսելու բան ունեցան։ Արամ Ադամյանը օգտվելով Գրիգ Այվազյանի անուշադրությունից, միասին ձեռք բերած ոսկու հանքերը գրանցեց իր անվան տակ։ Այդ օրվանից սկսվեց Ադամյան և Այվազյան ընտանիքների արյան վրեժը։ Երկու ընտանիքների դժբախտությունների անվերջանալի շղթա, որ զրնգում է բերդի պատերի դռներին՝ կախաղան դարձած։ Դու կարող ես կյանքդ նվիրել մարդկանց, փրկել, ապրեցնել, բայց միևնույն է, փողի ուժը ունակ է քեզ կործանելու։ Ատելությունից զատ հեռուստանովելում ներկայացվում է սեր։ Սեր, որը կարող է փրկել։ Դու կարող ես չճանաչելով սիրել թշնամուդ, դու կարող ես ծնկի գալ հորդ առաջ ու սեր աղերեսել, բայց արյան վրեժի գույնը անգամ՝ սիրո սպիտակը չի լվանում։ Արամ Ադամյան և Գրիգ Այվազյան, երկու պարագլուխների պայքարի արդյունքում արյունը դարձավ Գրիգի որդու՝ Արտոյի ճակատագիրը։ Նրանով կավարտվի անցյալի ու ներկայի շղթան և արյան վրեժը կդաջվի ապագայի երակներում։ Ամեն ինչ սկսվում է նորից, ոչինչ ու երբեք չի ավարտվում, մենք վերածնվում ենք ամեն օր, մենք կյանք ենք խլում առանց իրավունքի։ Բայց մենք շարունակում ենք ապրել և բոլորս մեր մեջ կրում ենք մեր ՎԵՆԴԵՏՏԱՆ...

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այվազյաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Կերպար Նկարագրություն
Սամվել Սարգսյան Գրիգ Այվազյան† Այվազյանների ընտանիքի պարագլուխը
Սարգիս Գրիգորյան Արտո Այվազյան Գրիգ Այվազյանի որդին
Արմեն Մարության Մարատ Այվազյան† Գրիգ Այվազյանի եղբայրը
Արշավիր Փանոսյան Սանո Այվազյան† Մարատ Այվազյանի որդին
Շուշան Երիցյան Շուշան Այվազյան Գրիգ Այվազյանի դուստրը
Գոհար Իգիթյան Սոֆիա Այվազյան † Գրիգ Այվազյանի կինը
Նարեկ Տեր-Մաթևոսյան Ռոբ Այվազյան † Գրիգ Այվազյանի որդին

Ադամյաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Հակոբյան Արամ Ադամյան † Ադամյանների պարագլուխ
Սոֆի Դևոյան Մարիամ Ադամյան Արամ Ադամյանի կինը
Վահագն Գալստյան Միքայել Ադամյան (ՊՈՆՏ)† Արամ Ադամյանի խորթ որդին
Ջոն Մակարյան Սամվել Ադամյան Արամ Ադամյանի եղբայրը
Թամարա Չարխիֆալակյան Կարինե Ադամյան Սամվելի Ադամյանի կինը
Գնել Սարգսյան Մարկ Ադամյան Արամ Ադամյանի որդին
Լուսինե Վարդանյան Լիլիթ Ադամյան† Մարկ Ադամյանի կինը
Նարեկ Պետրոսյան Նարեկ Ադամյան Սամվել Ադամյանի որդին
Հայկ Չոմոյան Վլադ Ադամյան † Սամվել Ադամյանի որդին
Լենդ Մկրտչյան Աբել Ադամյան † Սամվել Ադամյանի որդին
Էլինա Պետրոսյան Էլեն Ադամյան † Մարկ Ադամյանի դուստրը

Ադամյան / Այվազյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեո Սամվել Ադամյան / Այվազյան Շուշանի և Նարեկի որդին

Բանտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Կերպար Նկարագրություն
Կարեն Մկրտչյան Մնաց† Բերդի զոն նայողն է
Սուրեն Առուստամյան Սուրո Մնացի բանտակիցն է
Վահագն Խաչատրյան Կարո Արտոյի բանտակիցն է
Ալեքսանդր Բաբասյան Սաքո Արտոյի բանտակիցն է
Անժելա Սարգսյան Մարի Բանտի Հոգեբանն է
Կոլյա Եղիազարյան Ցիգան Մնացի բանտակիցն է
Գարիկ Սաֆարյան Ժիրո Արտոյի բանտակիցն է
Լևոն Ղազարյան Կարեն Մարուքյան Բանտի պետն է
Ռոզի Ավետիսովա Նարե Մարուքյան / Սեդա Բանտի բուժքույրն է , բանտի պետի աղջիկը
Ալբերտ Կիրակոսյան Գրիգորյան Բանտապահ

Հիմնական մյուս կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Կերպար Նկարագրություն
Անուշիկ Առաքելյան Նոռա Գրիգորյան Արամ Ադամյանի սիրուհին
Լևոն Այվազյան Լևոն Ադամյան Արամի և Նոռայի որդին
Սերգեյ Թովմասյան Մայոր Սահակյան
Վազգեն Զաքարյան Սահակյանի օգնական
Գևորգ Մութաֆյան Այվազյանների թիկափահ †
Սերգեյ Բարեղամյան Ադամյանների թիկնապահ
Գրիգոր Բաղդասարյան Բժիշկ Արթուր † Արտոյի ընկերն է
Ադամ Այվազյան Ադամ † Սանոյի ընկերն է և թիկնապահը

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]


Նախագծի հեղինակ և Պրոդյուսեր - Էդգար Ավագյան
Ռեժիսոր և բեմադրող օպերատոր - Վահե Սայան
Երկրորդ Ռեժիսոր - Էրիկ Ղուկասյան
Սցենարիստ - Գոհար Մեժլումյան , Անի Մաղաքյան (10-րդ սերիայից սկսած)
Տնօրեն - Սարգիս Տաշչյան
Պլանավորող - Լևոն Երիցյան
Ադմինիստրատոր - Ռոզի Սանդոյան
Հնչյունային ռեժիսոր - Արթուր Ավագյան
Մոնտաժ- Ալբերտ Մարկոսյան
Դիմահարդար - Մարիա Մկրտչյան
Օպերատոր - Վաղինակ Կարապետյան
Օպերատորի օգնական - Տիգրան Բեգլարյան
Օպերատորի օգնական - Վահրամ Ղազանչյան
Օպերատորի օգնական - Արմեն Երեմյան

Սերիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Վերնագիր Հեռուստաալիք Պրեմիերա Ավարտ Օրեր Ժամ
Հայաստան Վենդետտա Կենտրոն ՀԸ Հուլիսի 25 , 2016 Նոյեմբերի 2 , 2016 երկուշաբթի,երեքշաբթի,չորեքշաբթի 22:22
ԱՄՆ Վենդետտա USArmenia Հուլիսի 25 , 2016 Նոյեմբերի 2 , 2016 երկուշաբթի,երեքշաբթի,չորեքշաբթի 08.00pm

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]