Jump to content

Վարդերի հեղափոխություն (շարժում)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդերի հեղափոխություն (շարժում)
Սոցիալական շարժում Խմբագրել Wikidata
Ստեղծում28 Սեպտեմբերի 2011 Խմբագրել Wikidata
ՀիմնադիրMara Ricoy Olariaga Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքlink Խմբագրել Wikidata
Վարդ 2023 թվականի Վարդերի հեղափոխության օրը Վիեննայի գլխավոր հիվանդանոցի դիմաց

Վարդերի հեղափոխություն (անգլ.՝ Roses Revolution), մանկաբարձական բռնության դեմ միջազգային շարժում։ Շարժումն ի սկզբանե հիմնադրվել է Իսպանիայում 2011 թվականին։ Նոյեմբերի 25-ը կանանց նկատմամբ բռնության վերացման պայքարի միջազգային օրն է, որը հայտնի է նաև որպես Վարդերի հեղափոխության օր։ Որպես բողոքի նշան կանայք վարդեր են դնում այն ծննդատների կամ հիվանդանոցների դիմաց, որտեղ ենթարկվել են ֆիզիկական կամ հոգեբանական բռնության։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՀԿ-ն պնդում է, որ jուրաքանչյուր կին ունի առողջության ամենաբարձր չափանիշի իրավունք։ Այն իր մեջ ներառում է արժանապատիվ և հարգալից առողջապահական ծառայությունների մատուցման իրավունքը, սակայն աշխարհում շատ կանայք ծննդաբերության ժամանակ անհարգալից և դաժան վերաբերմունքի են արժանանում։ Նման վերաբերմունքը ոչ միայն խախտում է կանանց հարգալից խնամքի իրավունքը, այլև կարող է վտանգել նրանց կյանքի, առողջության, մարմնական անձեռնմխելիության և խտրականությունից ազատ լինելու իրավունքները։ Հետևաբար, ԱՀԿ-ն կոչ է անում ավելի մեծ գործողություններ, երկխոսություն, հետազոտություններ և քարոզչություն իրականացնել հանրային առողջության և մարդու իրավունքների այս կարևոր խնդրի վերաբերյալ[1]։ «Վարդերի հեղափոխությունը» բռնության այս ձևի դեմ ուղղված մի քանի նախաձեռնություններից մեկն է ամբողջ աշխարհում։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդերի հեղափոխությունը կանանց դեմ բռնության վերացման միջազգային օրվա լրացուցիչ ասպեկտ է։ Այս օրը նշվում է 1981 թվականից, իսկ 2000 թվականից՝ որպես ՄԱԿ-ի պաշտոնական իրազեկման օր։ Վարդերի հեղափոխության օրը կանայք վարդեր են դնում հիվանդանոցների և ծննդատների առաջ,որպես՝ ծննդաբերության ընթացքում ենթարկված ֆիզիկական կամ հոգեբանական բռնության դեմ բողոք[2]։ Վարդերի հեղափոխության մասին իրազեկությունը բարձրացրելու նպատակով կանայք տեղադրում են վարդերը սոցիալական ցանցերում, ինչպիսիք են Facebook-ը և Instagram-ը։ 2021 թվականին Վարդերի հեղափոխության Լյուքսեմբուրգի մասնաճյուղը հրապարակել է տեսանյութ կանանց մասին, ովքեր ենթարկվել են բռնության ֆրանսերեն և լյուքսեմբուրգերեն լեզուներով[3][4]։ Վարդերի հեղափոխության Հունգարիայի մասնաճյուղը մասնակցում է գենդերային բռնության դեմ 16 օրյա ակտիվիզմի տարածաշրջանային միջոցառումներին[5]։

Հիմնադրում և ընդլայնում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանացի ակտիվիստ Մարա «Հեսուսա» Ռիկոյը հիմնադրել է Roses Revolution-ը որպես «La Revolución de las rosas» 2011 թվականին։ 2013 թվականի նոյեմբերի 4-ին Բելգիայի Բլանկենբերգե քաղաքում տեղի ունեցած «Մարդու իրավունքները ծննդաբերության ժամանակ» երրորդ համաժողովում շարժումը ներկայացվեց միջազգային մասնակիցներին։ Երեք շաբաթվա ընթացքում դա հանգեցրեց գործողությունների Իտալիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Սլովակիայում, Չեխիայում, Մեքսիկայում, Բրազիլիայում և Կոլումբիայում։ Այդպիսով Վարդերի հեղափոխությունը ակտիվացավ 30 երկրներում[6][7]։

«Վարդերի հեղափոխությանը» աջակցում է ՄԱԿ-ի Կանանց համար Գերմանիայի ազգային կոմիտեն[8]։ Կանանց նկատմամբ բռնության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դուբրավկա Շիմոնովիչի 2019 թվականի զեկույցը, որը վերնագրված է «Մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցում կանանց նկատմամբ բռնության և բռնության վերարտադրողական առողջության ծառայություններում, կենտրոնանալով ծննդաբերության և մանկաբարձական բռնության վրա» անդրադարձել «Վարդերի հեղափոխությանը» և անվանել գլոբալ նախաձեռնություն[9]։ Ավստրիայի Առողջապահության և սոցիալական հարցերի նախարարությունը «Վարդերի հեղափոխությունը» ներառել է «Կանանց առողջության մասին» 2022 թվականի զեկույցում՝ որպես տուժած կանանց համար հղման կետ[10]։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Prevention and elimination of disrespect and abuse during childbirth». 2014 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2024 թ․ փետրվարի 28-ին.
  2. «Roses Against Violence». birthcultures.eu. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 26-ին.
  3. Sabine Flick, Franziska Marek, and Friederike M. Hesse (2022 թ․ փետրվարի 23). «Cultures of birthing in transition». Ozs, Osterreichische Zeitschrift Fur Soziologie. National Library of Medicine. 47 (1): 1–8. doi:10.1007/s11614-022-00476-1. PMC 8864454. PMID 35221587.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. Pleimelding, Shari (2021 թ․ նոյեմբերի 23). «Gewalt bei der Gebuert: Sensibiliséierungsvideo vu Rose Revolution». moien-mental.lu (լյուքսեմբուրգերեն). Արխիվացված է օրիգինալից 2024-07-04-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 26-ին.
  5. «Néma Tanúk – Mi a szülészeti erőszak?» [Silent Witnesses - What is obstetric violence?] (հունգարերեն). EMMA Egyesület. 2022. Վերցված է 2024 թ․ փետրվարի 27-ին.
  6. scw (2017 թ․ նոյեմբերի 24). «"Roses Revolution"» (գերմաներեն). Luzerner Zeitung. Վերցված է 2024 թ․ փետրվարի 21-ին.
  7. «Roses Revolution - am 25. November 2023» (գերմաներեն). gerechte-geburt.de. Վերցված է 2024 թ․ փետրվարի 21-ին.
  8. «Roses Revolution». unwomen.de (գերմաներեն). UN Women Germany. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 26-ին.
  9. Šimonović, Dubravka (2019 թ․ հուլիսի 11). «A human rights-based approach to mistreatment and violence against women in reproductive health services with a focus on childbirth and obstetric violence» (PDF). United Nations General Assembly. Վերցված է 2024 թ․ փետրվարի 10-ին.
  10. «Frauengesundheitsbericht 2022» [Women's Health Report 2022] (PDF) (գերմաներեն). 2023. էջ 95. Վերցված է 2024 թ․ փետրվարի 2-ին.