Վարդատոն
Արտաքին տեսք
Վարդատոն | |
---|---|
Ամսաթիվ | մայիսի վերջին կիրակի |
Տոնվում է | Թբիլիսիում |
Հաստատված | 1914 |
«Վարդատոն», ամեն տարի Թբիլիսիում մայիսի վերջին կիրակի իբրև Սայաթ-Նովայի հիշատակի օր նշվող ձեռնարկ։
«Վարդատոնն» ամբողջովին նվիրվում է աշուղական երգի ռահվիրա Սայաթ-Նովային։
Այն առաջին անգամ տոնել են 1914 թվականին Թբիլիսիում՝ հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի, գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի և վրացի բանաստեղծ, գրականագետ Իոսեբ Գրիշաշվիլու[1] նախաձեռնությամբ։ Այդ օրը Սուրբ Գևորգ եկեղեցու բակում տոնի մասնակիցները կարմիր վարդեր են դնում Սայաթ-Նովայի շիրիմին, լսում նրա ստեղծագործությունները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 100-ամյա Վարդատոն Արխիվացված 2018-02-01 Wayback Machine
- Այս տարի Վարդատոնի 100-րդ տարեդարձն է Արխիվացված 2016-03-15 Wayback Machine