Տերևները երկարավուն են, մսալի, քնարանման, փետրաձև կտրտված։ Ծաղիկները երկար կոթուններով են, վարդագույն կամ երկնագույն։ Եզրային ծաղիկները ձագարաձև են, խոշոր, կենտրոնականները՝ խողովակավոր, մանր։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղըսերմիկ է։
Տերևները և ցողունը ծածկված են կարճ գանգուր մազիկներով կամ ամբողջովին մերկ են։[2][3]
Գեղազարդիչ է։[2] Մուշկային և Սոսնովսկու վարդատերեփուկներն աճում են հիմնականում օշինդրային կիսաանապատներում, կավային և կրակավային լանջերին, ստորին և միջին լեռն, գոտիներում. գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։
Վարդատերեփուկների դասը ընդգրկում է 8 տեսակ[4]։ ՀՀ-ում տարածված է 5 տեսակ ՝ վարդատերեփուկ մուշկային (A. moschata), վարդատերեփուկ Սոսնովսկու (A. sosnovskyi), վարդատերեփուկ սովորական (A. amberboi) և այլն։
Цвелёв Н. Н. Род 1612. Амбербоа — Amberboa (Pers.) Less. // Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Ред. тома Е. Г. Бобров и С. К. Черепанов. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1963. — Т. XXVIII. — С. 323—332. — 653 с. — 2200 экз.
Черепанов С. К. Амбербоа — Amberboa (Pers.) Less. // Флора европейской части СССР / Отв. ред. и ред. тома Н. Н. Цвелёв. — Л.։ Наука, 1994. — Т. VII. — С. 289—290. — 317 с. — 920 экз.
[1]Արխիվացված 2009-05-08 Wayback MachineAmberboa moschata in the Germplasm Resources Information Network (GRIN), US Department of Agriculture Agricultural Research Service.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։