Jump to content

Վարդան Հովհաննիսյան (ճարտարապետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդան Հովհաննիսյան
Դիմանկար
Ծնվել է1895
ԾննդավայրԹավրիզ, Իրան
Մահացել է1982
Մահվան վայրԹեհրան, Իրան
Քաղաքացիություն Իրան
ԵրկերGirls' Vocational School (Tehran)?[1], Tehran Officers' Club?[2], Rudaki Cinema?[3], Sepideh Cinema?[4] և Darband Hotel (Tehran)?[4]
Մասնագիտությունճարտարապետ
 Vartan Hovanessian Վիքիպահեստում

Վարդան Հովհաննիսյան (պարսկերեն՝ وارطان هوانسیان, 1895, Թավրիզ, Իրան - 1982, Թեհրան, Իրան), իրանահայ ճարտարապետ, ճարտարապետական պրակտիկայի և փիլիսոփայության առաջատար գործիչ[5]։

Վարդան Հովհաննիսյանի դգերեզմանաքարը Նոր Բուրաստան գերեզմանատանը
Սեպահ բանկ

Հովհաննիսյանը ծնվել է Իրանի Թավրիզ քաղաքում։ Ավագ դպրոցը ավարտելուց հետո նա սկսել է զարգացնել իր հետաքրքրությունը դիզայնի ասպարեզում և աշխատել է Թավրիզի գերմանական գորգագործական ընկերությունում՝ որպես գորգերի դիզայներ՝ նախքան Թեհրան տեղափոխվելը։ Թեհրանում նա սկսել է իր դասախոսի կարիերան։ Առաջին աշխարհամարտից հետո Հովհաննսիսյանը մեկնել էր Փարիզ՝ այնտեղի արվեստի դպրոցում գծանկարչություն սովորելու, սակայն մտափոխվել և սկսել էր ճարտարապետություն սովորել։ Նա ճարտարապետություն է սովորել Փարիզի École Spéciale d'Architecture համալսարանում[6]։ Ստանալով ճարտարապետի գիտական աստիճան՝ 17 տարեկանում վերադարձել է տուն և հիմնականում աշխատել է շինարարության և ճարտարապետության ոլորտում։

Նա նախընտրում էր, որ իրեն անվանեն «Ճարտարապես Վարդան»։ Ճարտարապետ Վարդանը եղել է իր ժամանակների ճանաչված և բեղմնավոր ժառանգություն թողած դիզայներ։ Նրան են պատկանում այնպիսի նշանավոր շինություններ, ինչպիսիք են «Ֆիրդուս» հյուրանոցը, Սեպահ բանկի կենտրոնական մասնաշենքը և Sa'ad Abad Royal Palace-ը։ Նրա ճարտարապետական նվաճումներից է մի քանի կինոդահլիճների, այդ տվում նաև «Մետրոպոլ» և «Դիանա» կինոթատրոնների կառուցումը։

Հովհաննիսյանը մահացել է 1982 թվականին[7][8][9][10]։

Նրա նշանավոր գործերից մի քանիսը ներկայացված են ներքևում․[6]

  • «Մետրոպոլ» կինոթատրոն
  • «Դիանա» կինոթատրոն
  • «Ֆիրդուս »հյուրանոց
  • «Դարբանդ» հյուրանոց
  • Թեհրանի երկաթուղու հյուրատուն
  • Սեպահ բանկի կենտրոնական մասնաշենք և նրա Սպահանի մասնտաճյուղ
  • Շահրեզա բնակարաններ
  • Sa'ad Abad Royal Palace
  • Ջիփի շենք
  • Թեհրանում աղջիկների արհեստագործական դպրոց

Հրապարակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննիսյանի անունը վերջերս հայտնվել էր մի շարք տարբեր ամսագրերում, այդ թվում՝ իրանական «The Architect»-ում։ Ավելի ուշ՝ Թեհրանում, նա հիմնադրել է իր «The New Architecture» ամսագիրը[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.caoi.ir/en/projects/item/783
  2. https://architects.ir/وارطان-هوانسیان/
  3. https://aftabnews.ir/fa/news/203823
  4. 4,0 4,1 http://www.caoi.ir/en/architects/item/636-vartan-hovanesian
  5. Bianca Devos and Christoph Werner, ed. (2014). Culture and Cultural Politics Under Reza Shah: The Pahlavi State, New Bourgeoisie and the Creation of a Modern Society in Iran (Iranian Studies). Routledge. էջ 106. ISBN 978-0415824194.
  6. 6,0 6,1 6,2 «Vartan Hovanessian, The Legacy of Modern Iranian Architects». World Architecture Community (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  7. Armenians And Iranian Cinema. Tehran: Film Museum Of Iran. Summer 2004. էջ 115. ISBN 964-6728-44-8.
  8. Janet D. Lazarian (2003). Encyclopedia of Iranian Armenians. Tehran: Hirmand Publisher. էջեր 269–270. ISBN 964-6974-50-3.
  9. سعدی, سينا (2002 թ․ նոյեմբերի 20). «زندگينامه سه معمار ايرانی». بی‌بی‌سی فارسی.
  10. «وارطان هوانسیان». موسسه تاریخ شفاهی معماری و شهرسازی اندیشه معاصر. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 17-ին.