Jump to content

Վասիլ Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլ Սարգսյան
մարտի 15, 1922(1922-03-15)[1] - սեպտեմբերի 19, 1968(1968-09-19) (46 տարեկան)
ԾննդավայրՕդեսա, Ուկրաինական ԽՍՀ[1]
Մահվան վայրՕդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՕդեսայի Երկրորդ քրիստոնեական գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Զորատեսակհետևազոր
Կոչումկապիտան[1]
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ[1]
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս
Լենինի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Կարմիր Աստղի շքանշան և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Վասիլ Նադոյի Սարգսյան (մարտի 15, 1922(1922-03-15)[1], Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ[1] - սեպտեմբերի 19, 1968(1968-09-19), Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), Խորհրդային Միության հերոս (1943), գվարդիայի կապիտան։

Ավարտել է Ռյազանի հետևակային դպրոցը (1942 թ.), Խորհրդային բանակի զրահատանկային բարձրագույն սպայական դպրոցը (19451941 թվականի մայիսին զորակոչվելով Կարմիր բանակ՝ Հայրենական մեծ պատերազմի սկզբից մասնակցել է Մերձբալթիկայի գործողություններին։ Տանկային 5-րդ բանակի կազմում, որպես դասակի հրամանատար, մասնակցել է Ստալինգրադի և Կուրսկի ճակատամարտերին, մոտոհետևակային գումարտակի հրամանաաար նշանակվելուց հետո՝ Կորսուն-Շևչենկովսկիի շրջանում հակառակորդի խմբավորման շրջապատմանն ու ոչնչացմանը (1944), ապա՝ Բեռլինի գրավմանը։ Հերոսի կոչման արժանացել է Դնեպրի գետանցման ժամանակ (1943 թվականի սեպտեմբեր) ցուցաբերած խիզախության և արիության համար։ Զորացրվել է 1946 թվականին։

Պարգևատրվել է Լենինի, Կարմիր աստղի 2 շքանշաններով։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. — М.: Воениздат, 1988. — Т. 2 /Любов — Ящук/. — 863 с. — 100 000 экз. — ISBN 5-203-00536-2.
  • Книга о героях. Ереван, 1985. / стр. 51—52.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 225—226.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 225