Jump to content

Վասակ Գաբուռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասակ Գաբուռ
Բագրատունիների դրոշ
Սյունիքի գահերեց իշխան
9-րդ դարի կեսեր
Նախորդող Գրիգոր Սուփան Ա
Հաջորդող Գրիգոր Սուփան Բ
 
Վախճանի օր 859
Դինաստիա Սյունիներ
Հայր Գրիգոր Սուփան Ա
Ամուսին Մարիամ Բագրատունի
Զավակներ Գրիգոր, Սահակ, Վասակ

Վասակ Գաբուռ, կամ Վասակ Հայկազն[1], (Գաբուռ՝ բառացի նուրբ, մեղմ, մահացել է 859 թվականին[2]), Գեղարքունիքի և Սյունիքի իշխան։

Ծագում էր Սյունիների տոհմից՝ Հայկազուն ճյուղից, Գրիգոր Սուփան Ա-ի որդին էր։ 850-855 թվականների համահայկական մեծ ապստամբությունից հետո, Վասակ Իշխանիկի գերեվարումից հետո հայոց իշխան ու սպարապետ Աշոտ Բագրատունին նրան նշանակում է Սյունիքի գահերեց իշխան։ Ամուսնացել է նրա դստեր՝ Մարիամ Բագրատունուհետ։ Ունեցել են 3 որդի՝ Գրիգոր-Սուփան, Սահակ և Վասակ։

Վասակ Գաբուռի մահից հետո Մարիամ իշխանուհու հրամանով կառուցվել է Սևանավանքը։ Ըստ հայոց պատմիչների, Մարիամը ուխտել էր 30 եկեղեցի կառուցել իր վաղամեռիկ ամուսնու հիշատակին։ Հանդիպելով Սևանավանքի վանահայր, ապագա կաթողիկոս Մաշտոց Եղիվարդեցուն, նա հանձն է առնում հովանավորել վանքի նորոգումը և ընդարձակումը և կառուցել սուրբ Առաքելոց և սուրբ Աստվածածին եկեղեցիները[3]։

 
 
 
 
 
 
Աշոտ Մեծ Բագրատունի

(885-890)
 
Կատրանիդե Ա Բագրատունի

(885-890)
 
Գրիգոր-Սուփան Ա Սյունի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Մարիամ Բագրատունի
 
Վասակ Սյունի

(855-859)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Գրիգոր Սյունի

(859-913)
 
 
Սահակ Սյունի
 
Վասակ Սյունի
 
 
 

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սևանավանք
  1. Agop Jack Hacikyan, Gabriel Basmajian, Edward S. Franchuk, Nourhan Ouzounian. The Heritage of Armenian Literature: From the sixth to the eighteenth century. — Wayne State University Press, 2002. — Т. II. — С. 231.
  2. http://vostlit.narod.ru/Texts/rus/Drash/primtext3.htm
  3. «Սևանավանք 2։ Վանական համալիրը, Մարիամ իշխանուհին և Սևանի վանքը, Սբ Կարապետ եկեղեցին (1)». Արխիվացված է օրիգինալից 2017-02-28-ին. Վերցված է 2015-07-15-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]