Վասակ Իշխանի ավետարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասակ Իշխանի ավետարան
Վասակ Իշխանի ավետարան
'
տեսակպատկերազարդ ձեռագիր մատյան
Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքի մատենադարան
բարձրություն26 սմ
լայնություն20 սմ
ստեղծվել է1268-1285
մակագրությունձեռ. դ 2568
Մետրոպոլիտեն թանգարանի կայք

Վասակ Իշխանի ավետարան, 13-րդ դարի հայկական ձեռագիր մատյան։ Պահպանվում է Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքի մատենադարանում։ Ընդօրինակվել և պատկերազարդվել է Կիլիկիայի Հեթում Ա թագավորի եղբայր Վասակ իշխանի պատվերով։ Վասակ իշխանի և նրա Կոստանդին ու Հեթում որդիների ընծայական նկարի տակ Հովհաննես Արքաեղբոր հիշատակագրությունը վկայում է այս ձեռագրի ազգակցությունը Հովհաննես Արքաեղբոր դպրոցի 1287 թվականի Ավետարանի (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր N» 197) հետ, որն ապացուցվում է որոշ տերունական նկարների պատկերագրական նմանություններով։ «Վասակ Իշխանի ավետարան» պատկերազարդել է «Կեռան թագուհու ավետարանի» մանրանկարչի դպրոցին պատկանող ծաղկող։ Ընծայական նկարը հայ մանրանկարչության մեջ առաջիններից է, որ մատնանշեց «Հրեշտակի հայտնությունը յուղաբեր կանանց», մանրանկարը 1260-1270 թվականներին պատկերազարդված «Վասակ իշխանի ավետարան»-ից (Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանք) նշում է արևմտյան արվեստից ուղղակի փոխառնված լինելը (Բարեգութ Աստվածամոր տիպը)։ Հայ նկարիչն այստեղ զուգորդել է բարեխոսության և հովանավորության թեմաները՝ հեռանալով եվրոպական օրինակներից։ Տերունական նկարները գտնվում են համապատասխան տեքստի կողքին՝ նկարված ազատ թերթի վրա, նրանցում շեշտվում է Քրիստոսի կյանքի հուզական կողմը։ «Կեռան թագուհու ավետարան»֊ի տերունական մանրանկարների համեմատությամբ կան որոշ տարբերություններ՝ հորինվածքի, գործող անձանց թվի, կեցվածքների և այլնի միջև՝ բայց հագուստների ոսկեգիծ ծալքերի մշակումը, տիպաժները, բնանկարը (ժայռեր, բլուրներ են) մեծ հարազատություն ունեն։ Մատթեոսի ավետարանի տիտղոսաթերթի վրա Հեսեի ծառի պատկերումը, որ վաղուց հայտնի էր Արևմուտքում, առաշին և լավագույն օրինակներից է կիլիկյան մանրանկարչության մեջ։ Ձեռագիրն աչքի է ընկնում իր հարուստ լուսանցանկարներով, որոնք ներկայացնում են ընձյուղավոր տերևներով ու գալարներով շրջանակներ․ դրանց մեջ պատկերված են Քրիստոսի կյանքը ներկայացնող տեսարաններ։ Այս ձեռագիրն իր գրչությամբ և արվեստով առաջնակարգ տեղ է գրավում Սիսի արքայական դպրոցի շքեղ ձեռագրերի շարքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««ՎԱՍԱԿ ԻՇԽԱՆԻ ԱՎԵՏԱՐԱՆ», «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 961։». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 289