Jump to content

Վանկուվերի գեղարվեստական պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վանկուվերի գեղարվեստական պատկերասրահ
Изображение логотипа
Տեսակպատկերասրահ
Երկիր Կանադա
ՏեղագրությունՎանկուվեր
Ղեկավարության նստավայրՎանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա
Հասցե750 Hornby Street, Vancouver, BC V6Z 2H7V6Z 2H7
Հիմնադրվել է1931
ՏնօրենDaina Augaitis?
Կայքvanartgallery.bc.ca(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Վանկուվեր նկարչական պատկերասրահ (անգլ.՝ Vancouver Art Gallery (VAG) ), Կանադայի մեծությամբ հինգերորդ նկարչական պատկերասրահը և Արևմտյան Կանադայի ամենամեծ պատկերասրահը։ Տեղակայված է Հորնբի 750 փոխոցում, Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա նահանգ, Կանադա։ Պատկերասրահի հավաքածուն ընդգրկում է 10 հազար նկար, քանդակներ, լուսանկարներ, գծանկարներ և ժամանակակից կանադական արվեստի ստեղծագործություններ։ Հավաքածուի հիմքը կազմում է Էմիլի Քարրի 157 աշխատանք, ինչպես նաև մեծ յոթնյակի նկարիչների նկարները, Մարկ Շագալի, Ջեֆ Ուալի աշխատանքները։

Պատկերասրահը հիմնադրվել է 1931 թվականին։ Ի սկզբանե պատկերասրահը տեղակայված էր ոչ մեծ շենքում, կառուցվել է արտ-դեկո ոճով, Ուեսթ Ջորջիա փողոցում՝ 1145 թվականին, այժմյան տեղակայման վայրից մի քանի թաղամաս այն կողմ։ Հավաքածուն հիմնականում բաղկացած էր բրիտանացի նկարիչների աշխատանքներից, որոնք Չարլզ Հոլմսը գնել էր պատկերասրահի համա։ 1938 թվականին պատկերասրահը զբաղեցրել էին գործազուրկները, ովքեր բողոքում էին կառավարության քաղաքականության դեմ, բայց նկարները չեն վնասվել։ 1945 թվականին պատկերասրահին նվիրաբերել են Էմիլի Կարիի նկարների խոշոր հավաքածու։

Պատկերասրահը վերանորոգվել է 1950-ական թվականներին, իսկ 1960-ականներին՝ հայտնի է դարձել Դորիս Շադբոյի և Տոնի Էմերի բաց նորարարական ծրագրերի շնորհիվ։ Իր այժմյան տեղակայման վայր՝ նահանգի նախկին դատարանի շենք տեղափոխվել է 1983 թվականին, ճարտարապետ Արտուր Էրիկսոնի կողմից վերակառուցվելուց հետո, Ռոբսոն հրապարակի զարգացման նախագծի շրջանակներում։

Պատկերասրահը այլ տեղ տեղափոխելու պլաններ կան[1]։ 2008 թվականին Բրիտանական Կոլումբիայի վարչապետը հայտարարել էր, որ նահանգի բյուժեից 50 միլիոն դոլար կհատկացվի պատկերասրահի նոր շենքի կառուցման համար՝ ցուցադրության տարածքը կրկնակի մեծացնելու նպատակով։ Այժմ ճարտարապետական ընկերության և տարածքի ընտրության գործընթացն է իրականացվում[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Vancouver Art Gallery aims to rival world's iconic art centres». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 10-ին.
  2. «Canadian Encyclopedia. Vancouver Art Gallery». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • [1] Վանկուվեր նկարչական պատկերասրահի պաշտոնական կայք
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վանկուվերի գեղարվեստական պատկերասրահ» հոդվածին։