Վանեսա Ռաքեջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վանեսա Ռաքեջյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝մարզիկ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 31, 1976(1976-07-31) (47 տարեկան)
Ծննդավայր՝Մարսել

Վանեսա Ռաքեջյան (ֆր.՝ Vanesa Rakedzhyan, հուլիսի 31, 1976(1976-07-31), Մարսել), հայ լեռնադահուկորդուհի, 2002 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանեսա Ռաքեջյանը ծնվել է 1976 թվականի հուլիսի 31-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում։ 2002 թվականին միացել է Հայաստանի ազգային հավաքականին Սոլթ Լեյք Սիթիի Ձմեռային օլիմպիական խաղերում[1]։ Սլալոմում զբաղեցրել է 29-րդ տեղը՝ երկու վազքատարածություններում ցույց տալով 1 րոպե 59,12 վայրկյան արդյունք, 13,02 վայրկյան զիջելով հաղթող Յանիցա Կոստելիչին Խորվաթիայից[2]։ Վիթխարի սլալոմում գրավել է նախավերջին 47-րդ տեղը՝ ցույց տալով ընդհանուր 3.03,71 արդյունքը և 33,70 վայրկյան զիջելով Կոստելիչին, որը նորից ոսկի է շահել[3]։ Օլիմպիական խաղերի փակման արարողությանը Հայաստանի ազգային հավաքականի դրոշակակիրն է եղել[4]։

Հայաստանի օլիմպիական հավաքականում ընդգրկվելու պահին ապրել է Ֆրանսիայում[5]։ Օլիմպիական խաղերում Հայաստանը լեռնադահուկային սպորտում ներկայացնող առաջինը և մեկը երկու կանանցից[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանը՝ ձմեռային Օլիմպիական խաղերում. Լիլեհամերից՝ Սոչի | NEWS.am Sport - Ամենը՝ սպորտի մասին». sport.news.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 10-ին.
  2. «Olympedia – Slalom, Women». www.olympedia.org. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  3. «Olympedia – Giant Slalom, Women». www.olympedia.org. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  4. «Olympedia – Vanesa Rakedzhyan». www.olympedia.org. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  5. «АРМЕНИЮ НА ОТКРЫВШЕЙСЯ ВЧЕРА ЗИМНЕЙ ОЛИМПИАДЕ ПРЕДСТАВЛЯЕТ ДЕВЯТЬ СПОРТСМЕНОВ». PanARMENIAN.Net. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  6. «Olympedia – Armenia in Alpine Skiing». www.olympedia.org. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.