Վանեսա Ռաքեջյան
Վանեսա Ռաքեջյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | մարզիկ |
Երկիր՝ | Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | հուլիսի 31, 1976 (47 տարեկան) |
Ծննդավայր՝ | Մարսել |
160 սանտիմետր | |
Քաշ՝ | 58 կիլոգրամ |
Վանեսա Ռաքեջյան (ֆր.՝ Vanesa Rakedzhyan, հուլիսի 31, 1976, Մարսել), հայ լեռնադահուկորդուհի, 2002 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վանեսա Ռաքեջյանը ծնվել է 1976 թվականի հուլիսի 31-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում։ 2002 թվականին միացել է Հայաստանի ազգային հավաքականին Սոլթ Լեյք Սիթիի Ձմեռային օլիմպիական խաղերում[1]։ Սլալոմում զբաղեցրել է 29-րդ տեղը՝ երկու վազքատարածություններում ցույց տալով 1 րոպե 59,12 վայրկյան արդյունք, 13,02 վայրկյան զիջելով հաղթող Յանիցա Կոստելիչին Խորվաթիայից[2]։ Վիթխարի սլալոմում գրավել է նախավերջին 47-րդ տեղը՝ ցույց տալով ընդհանուր 3.03,71 արդյունքը և 33,70 վայրկյան զիջելով Կոստելիչին, որը նորից ոսկի է շահել[3]։ Օլիմպիական խաղերի փակման արարողությանը Հայաստանի ազգային հավաքականի դրոշակակիրն է եղել[4]։
Հայաստանի օլիմպիական հավաքականում ընդգրկվելու պահին ապրել է Ֆրանսիայում[5]։ Օլիմպիական խաղերում Հայաստանը լեռնադահուկային սպորտում ներկայացնող առաջինը և մեկը երկու կանանցից[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանը՝ ձմեռային Օլիմպիական խաղերում. Լիլեհամերից՝ Սոչի | NEWS.am Sport - Ամենը՝ սպորտի մասին». sport.news.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Olympedia – Slalom, Women». www.olympedia.org. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Olympedia – Giant Slalom, Women». www.olympedia.org. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Olympedia – Vanesa Rakedzhyan». www.olympedia.org. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «АРМЕНИЮ НА ОТКРЫВШЕЙСЯ ВЧЕРА ЗИМНЕЙ ОЛИМПИАДЕ ПРЕДСТАВЛЯЕТ ДЕВЯТЬ СПОРТСМЕНОВ». PanARMENIAN.Net. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Olympedia – Armenia in Alpine Skiing». www.olympedia.org. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.