Վանաշեն կամավորական ջոկատ
Appearance
Վանաշեն կամավորական ջոկատ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | ռազմական կազմավորում |
Երկիր | Հայաստան և Արցախ |
Գործառույթ | հայկական բնակավայրերի ինքնապաշտպանություն և ազատագրում |
Անվանված է | Վանաշեն |
Ստեղծվեց | 1989 |
Ճակատամարտեր | Արցախյան ազատամարտ |
Լուծարվեց | 1994 |
«Վանաշեն» կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1989 թվականին Վանաշեն գյուղում (այժմ՝ Հայաստանի Արարատի մարզում)։ Ունեցել է ռազմական խորհուրդ։ 1992 թվականին ջոկատի մի խումբ ազատամարտիկներ ընդգրկվել են Արարատի մոտոհրաձգային գումարտակի կազմում։ 1989-1994 թվականներին ջոկատը կամ նրա առանձին խմբեր ու ազատամարտիկներ մասնակցել են Հայաստանի Արարատի (Տիգրանաշեն, Երասխի բարձունքներ), Մեղրիի (Ղոչազ), Արցախի Հանրապետության Կուբաթլուի, Ֆիզուլիի (Հորադիզ) շրջանների, Շուշիի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ջոկատից Գ. Վ. Գրիգորյանն արժանացել է գեներալ-մայորի կոչման։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Գ. Գրիգորյանը, Ս. Խաչատրյանը, Ա. Թովմասյանը։ Ջոկատից զոհվել է 6 ազատամարտիկ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |