Վանաշեն կամավորական ջոկատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վանաշեն կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական միավոր
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան և Flag of Artsakh.svg Արցախ
Գործառույթհայկական բնակավայրերի ինքնապաշտպանություն և ազատագրում
Անվանված էՎանաշեն
Ստեղծվեց1989
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994

«Վանաշեն» կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1989 թվականին Վանաշեն գյուղում (այժմ՝ ՀՀ Արարատի մարզում)։ Ունեցել է ռազմական խորհուրդ։ 1992 թվականին ջոկատի մի խումբ ազատամարտիկներ ընդգրկվել են Արարատի մոտոհրաձգային գումարտակի կազմում։ 1989-1994 թվականներին ջոկատը կամ նրա առանձին խմբեր ու ազատամարտիկներ մասնակցել են Հայաստանի Հանրապետության Արարատի (Տիգրանաշեն, Երասխի բարձունքներ), Մեղրիի (Ղոչազ), Արցախի Հանրապետության Կուբաթլուի, Ֆիզուլիի (Հորադիզ) շրջանների, Շուշիի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ջոկատից Գ. Վ. Գրիգորյանն արժանացել է գեներալ-մայորի կոչման։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Գ. Գրիգորյանը, Ս. Խաչատրյանը, Ա. Թովմասյանը։ Ջոկատից զոհվել է 6 ազատամարտիկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png