Վահե Թութխալյան
Վահե Թութխալյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | ձյուդոիստ |
Երկիր՝ | Բելառուս |
Ծննդյան ամսաթիվ՝ | հուլիսի 7, 1991 (33 տարեկան) |
Ծննդավայր՝ | Գյումրի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մարզիչ(ներ)՝ | Գուրգեն Թութխալյան |
Հասակ՝ | 168 սանտիմետր |
Քաշ՝ | 63 ± 3 կիլոգրամ |
Վահե Գուրգենի Թութխալյան (ռուս.՝ Ваэ Гургенович Тутхалян, հուլիսի 7, 1991, Գյումրի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուսահայ սամբիստ և ձյուդոիստ, սամբոյի Եվրոպայի առաջնության և աշխարհի առաջնության մրցանակակիր, Բելառուսի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ, հայազգի սամբոյի չեմպիոն Գուրգեն Թութխալյանի որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վահե Թութխալյանը ծնվել է 1991 թվականին Գյումրի քաղաքում։ Նրա հայրը ԽՍՀՄ սամբոյի չեմպիոն Գուրգեն Թութխալյանն է ։1999 թվականին նրանք ընտանիքով տեղափոխվում են Մոսկվա։ Վահեն մանկուց երազել էր ֆուտբոլիստ դառնալ, սակայն Գուրգեն Թութխալյան առաջարկությամբ նա սկսեց զբաղվել ձյուդոյով։ Հոր ընկերների՝ Բելառուսի սամբոյի և ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վլադիմիր Յապրինցևի և Բելառուսի սամբոյի և ձյուդոյի հավաքականի ավագ մարզիչ Մահոմեդ Ռամազանովի առաջարկությամբ Վահեն տեղափոխվում է Մինսկ։ Այդ ժամանակ նա 16 տարեկան էր։ Բելառուսում երկար մարզումներից հետո նա դառնում է պրոֆեսիոնալ մարզիկ[1]։ Վահեի քույր՝ Սեդա Թութխալյանը մարմնամարզուհի է,Ռուսաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ (2015)[2]
Մարզական արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի կուրսանտների ձյուդոյի առաջնություն, 2007 թվական-2 արծաթ
- Բելառուսի պատանիների ձյուդոյի առաջնություն, 2009 թվական- 1 ոսկի
- Բելառուսի պատանիների ձյուդոյի առաջնություն, 2010 թվական- 2 արծաթ
- Բելառուսի երիտասարդների ձյուդոյի առաջնություն, 2011 թվական- 1 ոսկի
- Բելառուսի ձյուդոյի առաջնություն, 2010 թվական- 1 ոսկի
- Բելառուսի ձյուդոյի առաջնություն, 2013 թվական-3 բրոնզ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Vae Tutkhalyan - Чемпион Европы по самбо , чемпион мира по молодежи
- Открытый чемпионат Беларуси по самбо 2016. Финал 62 кг, Анискевич-Тутхалян.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Василина Мацута (2013 թ․ սեպտեմբերի 19). «Дзюдоист и самбист Ваэ Тутхалян о жизни и пути в большой спорт». allby.tv. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 13-ին.
- «Vae Tutkhalian» (անգլերեն). judoinside.com. Վերցված է 2017 թ․ մարտի 12-ին.