Վահե Թութխալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահե Թութխալյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ձյուդոիստ
Երկիր՝ Բելառուս
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 7, 1991(1991-07-07) (32 տարեկան)
Ծննդավայր՝Գյումրի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մարզիչ(ներ)՝Գուրգեն Թութխալյան

Վահե Գուրգենի Թութխալյան (ռուս.՝ Ваэ Гургенович Тутхалян, հուլիսի 7, 1991(1991-07-07), Գյումրի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուսահայ սամբիստ և ձյուդոիստ, սամբոյի Եվրոպայի առաջնության և աշխարհի առաջնության մրցանակակիր, Բելառուսի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ, հայազգի սամբոյի չեմպիոն Գուրգեն Թութխալյանի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահե Թութխալյանը ծնվել է 1991 թվականին Գյումրի քաղաքում։ Նրա հայրը ԽՍՀՄ սամբոյի չեմպիոն Գուրգեն Թութխալյանն է ։1999 թվականին նրանք ընտանիքով տեղափոխվում են Մոսկվա։ Վահեն մանկուց երազել էր ֆուտբոլիստ դառնալ, սակայն Գուրգեն Թութխալյան առաջարկությամբ նա սկսեց զբաղվել ձյուդոյով։ Հոր ընկերների՝ Բելառուսի սամբոյի և ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վլադիմիր Յապրինցևի և Բելառուսի սամբոյի և ձյուդոյի հավաքականի ավագ մարզիչ Մահոմեդ Ռամազանովի առաջարկությամբ Վահեն տեղափոխվում է Մինսկ։ Այդ ժամանակ նա 16 տարեկան էր։ Բելառուսում երկար մարզումներից հետո նա դառնում է պրոֆեսիոնալ մարզիկ[1]։ Վահեի քույր՝ Սեդա Թութխալյանը մարմնամարզուհի է,Ռուսաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ (2015)[2]

Մարզական արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի կուրսանտների ձյուդոյի առաջնություն, 2007 թվական-2 արծաթ
  • Բելառուսի պատանիների ձյուդոյի առաջնություն, 2009 թվական- 1 ոսկի
  • Բելառուսի պատանիների ձյուդոյի առաջնություն, 2010 թվական- 2 արծաթ
  • Բելառուսի երիտասարդների ձյուդոյի առաջնություն, 2011 թվական- 1 ոսկի
  • Բելառուսի ձյուդոյի առաջնություն, 2010 թվական- 1 ոսկի
  • Բելառուսի ձյուդոյի առաջնություն, 2013 թվական-3 բրոնզ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Василина Мацута (2013 թ․ սեպտեմբերի 19). «Дзюдоист и самбист Ваэ Тутхалян о жизни и пути в большой спорт». allby.tv. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 13-ին.
  • «Vae Tutkhalian» (անգլերեն). judoinside.com. Վերցված է 2017 թ․ մարտի 12-ին.