Վալտեր Լիերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալտեր Լիերդ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝Walter William Laird
Մասնագիտացում՝պարող
Երկիր՝ Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 26, 1920(1920-07-26)[1]
Ծննդավայր՝Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահվան ամսաթիվ՝մայիսի 30, 2002(2002-05-30)[1] (81 տարեկան)
Մահվան վայր՝Լոնդոն, Միացյալ Թագավորություն

Վալտեր Լիերդ (հուլիսի 26, 1920(1920-07-26)[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մայիսի 30, 2002(2002-05-30)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), ունեցել է մեծ ազդեցություն լատինոամերիկյան պարերի զարգացման մեջ, Մեծ Բրիտանիայում` երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Նա պրոֆեսիոնալների շրջանում եռակի Աշխարհի չեմպիոնի տիտղոս է ունեցել։ Վալտերը բազմաթիվ հաջողակ պարողների մարզիչ է եղել։ Նրանց շարքում են Տորնսբերգը, Վիբեեկե Տոֆտը, Եսպեն Սալբերգը, Յուկկա Հաապալայնենը, Սիրպա Սուուտարին, Դոննի Բյորնսը, Պիտեր Մակսվելլը և Լինն Հարմենը։ Այս պարողները համարվում են նրա առաջատար զուգապարողները և նրանք՝ ում հետ աշխատանքում Վալտերը ստեղծեց իր ունիկալ «Լատինոամերիկյան պարերի կատարման տեխնիկան»։ Լիերդը եղել է Պարուսույցների Միջազգային Ասոցիացիայի անդամ և քննող։ Մինչև 2000 թվականը եղել է Պարահանդեսային պարերի Ֆեդերացիայի քարտուղար (հետագայում՝ ֆեդերացիայի նախագահ)։

Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիերդը սկսել է պարել իր քրոջ՝ Ժաննայի հետ 1930-ական թվականներին։ Պրոֆեսիոնալ պարերում՝ պատերազմից առաջ և հետո, նրա զուգընկերուհին է եղել Անդե Լայոնսը։ Նրանք հանդիպել են, երբ Անդեն ուղևորվում էր Թագավորական Ինքնաթիռաշինության Ակադեմիա՝ Ֆորբորո՝ որպես ստենոգրաֆիկ մեքենավարուհի։ Մի օր նա հարցազրույց է վերցնում Վալտերից, ով նույն գործարանում էր աշխատում։ Հարցազրույցի վերջում նա հարցնում է Անդեին՝ հետաքրքրվում է նա արդյոք պարերով։

«Ինչպես շատ աղջիկներ, ես նույնպես գիտեի Jitter Bug (Հետագայում անվանվել է Ջայվ) պարել և հիանալի ժամանակ էի անցկացնում։ Նրա հարցին ես պատասխանեցի, որ ես սիրում եմ պարել և անգամ՝ շատ լավ։ Մենք նշանակեցինք հանդիպան օր, և ես սարսափեցի, երբ իմացա, որ Վալտերը պարահանդեսային պարերում պրոֆեսինալ է։ Վալտերն ինձ առաջարկեց սովորեցնել պարել, ինչպես հարկն է, քանի որ նա կարծում եր, որ ես ունեմ պոտենցիալ։ Այսպես էլ ծնվեց իմ երկրորդ կարիերան։»

Լիերդի և Լայոնսի միջև համագործակցությունը լիովին «ավանդական» էր այդ ժամանակի պարահանդեսային պարերի հայեցակարգում (այժմ այն կոչվում է բիաթլոն կամ 10 պար)։ Լիերդը միանգամից չեկավ Լատինա, միայն՝ պատերազմից որոշ ժամանակ անց։ Լիերդը Երեք Աշխարհի Առաջնությունում (1962-1964) պարել է Լորրեյն Րեյնոլդսի (այժմ Ռոդեն) հետ։ Հետագայում Վալտերը ամուսնացել է Ջուլիի հետ, ով պարի դպրոցի ղեկավար էր Հարավային Լոնդոնում։ Վալտեր Լիերդի ամենամեծ ձեռքբերումը եղել է «Լատինոամերիկյան պարերի կատարման տեխնիկան», որը առաջին անգամ տպագրվել է 1961 թվականին, հետագայում վերահրատարակվել է՝ 1964, 1972, 1977, 1983, 1988, 2003 թվականներին։ Ի սկզբանե Վալտերը օգտագործել է կեցվածքի ավանդական նկարագրության ձևաչափը, բայց 1972 թվականի հրատարակության մեջ լատինական պարերի լայնածավալ վերլուծության արդյունքները հրապարակեց և սկսեց գործածել աղյուսակներ՝ կեցվածքի բնութագրմամբ, որպեսզի դարձնի ավելի մատչելի։ Այդ գիրքը մեծ ազդեցություն է ունեցել պարային աշխարհում և դարձել է հիմքերից մեկը։ Ընդունված է մի շարք պարուսույցների և պարային կազմակերպությունների կողմից՝ որպես վերջնական և ճիշտ տարբերակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #1056734353 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալտեր Լիերդ» հոդվածին։