Վալտեր Դիլոյան
Վալտեր Դիլոյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 17, 1930[1] |
Ծննդավայր | Նոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մայիսի 12, 2005[1] (74 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1953) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր (1986) |
Մասնագիտություն | պատմաբան |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Վալտեր Արտաշեսի Դիլոյան (հունիսի 17, 1930[1], Նոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 12, 2005[1], Երևան, Հայաստան), հայ պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1977):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վալտեր Դիլոյանը ծնվել է 1930 թվականի հունիսի 17-ին, Նոր Բայազետ (այժմ՝ Գավառ) քաղաքում։ 1953 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետը։ 1953-1954 թվականներին վերապատրաստվել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում, 1960-1971 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտում։ 1971-1979 թվականներին՝ Հայկական պետական մանկավարժական ինստիտուտում, 1979-1998 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի ընդհանուր պատմության ամբիոնի վարիչ, ապա՝ դասախոս[2]։
Աշխատանքները վերաբերում են 18-19-րդ դարերի հայ ազատագրական մտքի և շարժումների պատմությանը, կապիտալի նախասկզբնական կուտակման առանձնահատկություններին հայ իրականության մեջ, 18-րդ դարի հայկական լուսավորականությանը, հայոց պատմության նոր շրջանի պատմագրությանը։ Մասնակցել է «Հայ ժողովրդի պատմության» (ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, հ. 5, 1947), «Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին» փաստաթղթերի ժողովածուի (ռուսերեն, հ. 1-2, 1972-1978) հրատարակմանը։ Անգլերենից թարգմանել և հրատարակության է պատրաստել Ն. Ադոնցի «Հայկական հարցի լուծման շուրջ» աշխատությունը (1989): Հեղինակ է ավելի քան 150 գիտական հոդվածների, մենագրությունների, դպրոցական դասագրքերի։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վալտեր Դիլոյանը մահացել է 2005 թվականի մայիսի 12-ին, Երևան քաղաքում։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մովսես Խորենացի շքանշան (1999):
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լազարյանների հասարակական քաղաքական գործունեության պատմությունից (XVIII դարի երկրորդ կես), Երևան, 1966։
- Լազարյան ճեմարան, Իգնատյան Արտավազդ Համբարձումի, Իգնատյան Արտավազդ Համբարձումի, Դիլոյան Վալտեր Արտաշեսի, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 1969։
- Աշոտ Գարեգինի Հովհաննիսյան = Ашот Гарегинович Иоаннисян, Դիլոյան Վալտեր Արտաշեսի, ՀՍՍՀ ԳԱ, Երևան, Ա. հ., 1973:
- Եգիպտոսի հայկական գաղութի պատմություն (1805-1952), Երևան, 1978 (համահեղինակ)։
- Նոր պատմություն (1870-1918)։ Դասագիրք ուսանողների համար, Երևան, 1985 (համահեղինակ)։
- Էջեր Լազարյանների դիվանից։ (Ակնարկներ), Բազիյանց Աշոտ Պատվականի, Մարտիրոսյան Հ. Հ, Դիլոյան Վալտեր Արտաշեսի, Երևան, «Հայաստան», 1986։
- Պատմական Հայաստանի քաղաքները։ Հակոբյան Թադևոս Խաչատուրի, Համբարյան Ազատ Սարգսի, Դիլոյան Վալտեր Արտաշեսի, Մանասերյան Լ.Հ., Երևան, «Հայաստան», 1987։
- Հայկական հարցի շուրջ։ Ադոնց Նիկողայոս Գևորգի, Դիլոյան Վալտեր Արտաշեսի, Երևան, ԵՊՀ , 1989։
- Արևելյան Հայաստանը XIX դարի առաջին երեսնամյակին և հայ-ռուսական հարաբերությունները, Երևան, 1989։
- Սարդարապատի հաղթանակը։ (Հայաստան, մայիս 1918), Աֆանասյան Սերժ, Դիլոյան Վալտեր Արտաշեսի, Սահակյան Ռուբեն, Երևան, Իրավաբանական գրականության հրատարակչություն, 1991։
- Հայ ազգային-ազատագրական շարժումը XVIII դարի երկրորդ կեսին և իրավաքաղաքական միտքը։ Թելունց Մալիկ Միրաքի, Դիլոյան Վալտեր Արտաշեսի, գիտությունների ազգային ակադեմիա , ՀՀ Երևան, Գիտություն, 1995։
- Երկեր։ 4 հ, Ադոնց Նիկողայոս Գևորգի, Հովհաննիսյան Պետրոս Հովհաննեսի, Դիլոյան Վալտեր Արտաշեսի, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ, Հայագիտական բարեգործական ընկերություն, Երևանի պետական համալսարան, Հայոց պատմության ամբիոն, Երևան, Հայագիտակ, 1996։
- Ընդհանուր պատմություն։ Ձեռնարկ բուհ ընդունվողների համար։ Ընդունելության քննության հարցեր և պատասխաններ, Խուրշուդյան Լենդրուշ Արշակի, Դիլոյան Վալտեր Արտաշեսի, Հարությունյան Գարեգին Մովսեսի, Ստեփանյան Ալբերտ Անդրանիկի, Դարբինյան Ա.Գ., Երևան, Նոր դպրոց, 1996։
- Հայկական հարցը և ռուսական հասարակական-քաղաքական ու պատմագիտական միտքը, Երևան, 1998 (համահեղինակ)։
- Հայոց 1915-1916 թվականների ցեղասպանության հարցերը հայ պատմագրության մեջ, Երևան, 1998 (համահեղինակ)։
- Հայկական հարցի պատմություն։ Հանրակրթական դպրոցի 9-10 դասարանների դասագիրք, Փիրումյան Ռուբինա Բաղդիկի, Դիլոյան Վալտեր Արտաշեսի, ՀՀ Կրթության և գիտության նախարարություն, Երևան, «Էդիթ Պրինտ», 2002։
- Հայաստանը 1912-1920 թվականներին։ Ուսումնական ձեռնարկ բուհերի համար, Կարապետյան Մհեր Ստեփանի, Դիլոյան Վալտեր Արտաշեսի, Տաթև գիտակրթական համալիր, Հայկական պետական մանկավարժ համալսարան Խ. Աբովյանի անվան, Երևան, «Զանգակ-97», 2003։
- Հայկական հարցը և ռուս հասարակական միտքը 19-րդ դարի 90-ական թվականներին։ Սիմոնյան Պողոս Սիմոնի, Դիլոյան Վալտեր Արտաշեսի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Ռուսաստանի պատմության ամբիոն, Երևան, «Զանգակ-97», 2003։
- Երևանի պետական համալսարան. Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ 1945-1953 = Ереванский государственный институт факультет международных отношений 1945-1953 = Yerevan state university faculty of international relations 1945-1953, Ազատյան Հենրիկ, Դիլոյան Վալտեր Արտաշեսի, Լյուլիկյան Արթուր, Երևան, «Զանգակ-97», 2004։
- Միջին դարերի պատմություն։ Դասագիրք 6-րդ դասարանի համար, Դիլոյան Վալտեր Արտաշեսի, Հարությունյան Գագիկ Սուրենի, Երևան, «Զանգակ-97», 2005։
- Երկեր։ Հինգ հատորով։ Երևան, Հայ-բյուզանդական ուսումնասիրություններ, Ադոնց Նիկողայոս Գևորգի, Հովհաննիսյան Պետրոս Հովհաննեսի, Շահումյան Ա, Վարդազարյան Օ, Պողոսյան Վ, Դիլոյան Վալտեր Արտաշեսի, Մադոյան Արշակ Գևորգի, Ստեփանյան Պ. Գ., Երևանի պետական համալսարան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2012։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալտեր Դիլոյան» հոդվածին։ |
|