Վալերիանս Աբակովսկիս
Վալերիանս Աբակովսկիս լատիշ․՝ Valerians Abakovskis և ռուս.՝ Валериан Иванович Абаковский | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 23 (հոկտեմբերի 5), 1895 |
Ծննդավայր | Ռիգա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 24, 1921 (25 տարեկան) |
Մահվան վայր | Սերպուխով, Մոսկվայի մարզ, Խորհրդային Ռուսաստան |
Գերեզման | Կրեմլի պատի պանթեոն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ՌԽՖՍՀ |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Երկեր | Aerowagon? |
Մասնագիտություն | գյուտարար և driver |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Valerian Abakovski Վիքիպահեստում |
Վալերիանս Իվանովիչ Աբակովսկիս (լատիշ․՝ Valerians Abakovskis, սեպտեմբերի 23 (հոկտեմբերի 5), 1895, Ռիգա, Ռուսական կայսրություն - հուլիսի 24, 1921, Սերպուխով, Մոսկվայի մարզ, Խորհրդային Ռուսաստան), լատվիացի դիզայներ, որը կառուցել է աերոմոտորաքարշ (аэромотовагон) Տամբովյան երկաթուղային արտադրամասերում[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վալերիան Իվանովիչ Աբակովսկին ծնվել է լատվիական ընտանիքում։ 1919-1921 թվականներին նա աշխատել է որպես վարորդ Տամբովի մարզի Չեկայում[3]։
1920-ական թվականների սկզբին նա նախագծել է աերոշարժիչային մեքենա՝ երկաթուղային ինքնաթիռի շարժիչով (օդային մեքենա)։ Սպառելով փոքր քանակությամբ վառելիք՝ մեքենան զարգացնում էր մեծ արագություն։ Աբակովսկու նպատակն էր Ռուսաստանի քաղաքների հեռավորությունը կրճատել այդ մեքենայով։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1921 թվականի հուլիսի 24-ին Աբակովսկին իր գործընկերոջ, ռուս ականավոր պետական գործիչ Ֆեոդոր Սերգեևի և այլ ուղևորների հետ հաջողությամբ փորձարկել է աերոմեքենան Մոսկվա-Տուլա երկաթուղու հատվածում, բայց մայրաքաղաք վերադառնալու ճանապարհին, մեքենան դուրս է եկել գծերից։ Աբակովսկին և փոխադրման մեջ գտնվող 21 ուղևորներից հինգը մահացել են, ևս մեկը մահացել է ստացած վնասվածքներից[2]։
Աբակովսկին թաղված է Մոսկվայի Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի գերեզմանատանը՝ Կրեմլի Սպասկայա աշտարակի մոտակայքում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Свой «аэроэкспресс» мог появиться в СССР еще в начале 1920-х годов». Маленькие истории (ռուսերեն). 2017 թ․ հունիսի 13. Վերցված է 2021 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ 2,0 2,1 «Тамбовские памятные даты․ Скончался Валериан Иванович Абаковский». www.tambovlib.ru (ռուսերեն). ТОГБУК «Тамбовская областная универсальная научная библиотека им. А. С. Пушкина». Վերցված է 2021 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «10 People Killed By Their Own Innovations». Listverse (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հունվարի 23. Վերցված է 2021 թ․ հուլիսի 8-ին.
.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Абрамов А. У кремлёвской стены. — М.: Политиздат, 1978, էջ 399 (Կրեմլյան պատի մոտ)
- Светкин А. П. Абаковский Валериан Иванович // Тамб. энцикл. — Тамбов, 2004. — С. 15.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Локомотивы замечательные и удивительные». Мир фантастики. Արխիվացված է օրիգինալից 2013-01-30-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալերիանս Աբակովսկիս» հոդվածին։ |
|