Jump to content

Վալերիական լեզու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալերիական լեզու
Տեսակfictional language family?, արհեստական լեզու և հորինված լեզու
Ենթադասհորինված լեզու
Մասն էlanguages of A Song of Ice and Fire?

Վալերիական լեզու, արհեստական լեզու, ստեղծված և մշակված հատուկ «Գահերի խաղ» հեռուստասերիալի որոշ դրվագների համար։ Վալերիական լեզուն շատ է հիշատակվում Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգ» շարքի գրքերում[1]։ Հեռուստասերիալի համար ստեղծել է բարձր Վալերիական լեզուն ինչպես նաև Աստապորյան և Մեերինյան վալերիական լեզուները։ Գահերի Խաղը հեռուստասերիալի համար ստեղծված Վալերիական և Դոթրակիական լեզունները համարվում են ամենահամոզիչ արհեստական լեզուները Էլֆական լեզվից հետո[2]։

Գահերի Խաղը հեռուստասերիալի համար Վալերիական և Դոթրակիական լեզունները ստեղծելու համար HBO ընտրեց լեզվաբան Դևիդ Պետերսոնին։ Պրոդյուսերները մեծ ազատություն են տվել Պետերսոնին լեզուները ստեղծելու համար։ Սակայն Գահերի Խաղում շատ քիչ բառեր կան բարձր Վալերիականից, դրա մեջ են մտնում՝ valar morghulis (Բոլոր մարդիկ պետք է մահանան), valar dohaeris ( Բոլոր մարդիկ պետք է ծառայեն), dracarys (վիշապի կրակ)։ Հաջորդ՝ Ձմռան քամիները վիպակում Պետերսոնը Մարտինին է ներկայացրել Վալերիական լեզվի լրացուցիչ թարգմանություն։ Մեկ այլ խոսք բարձր վալերիականից՝ trēsy, որը թարգմանաբար նշանակում է տղա, Պետերսոնն ընտրել է իր Թվիթթերի 3000֊րդ հետևորդի պատվին։

Հնչյունաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Շրթնային Ատամնային Ալվեոլային Պալատալային Վելարային Ուվուլային Գլոտալային
Ռնգային m /m/ n /n/ ñ /ɲ/
Պլոզիվ p /p/ b /b t /t/ d /d/ j /j/c k /k/ g /ɡ/ q /q/
Շփական v /v/b th /θ/)a s /s/ z /z/ j /j/c (kh /x/)a gh /ɣ/d h /h/
Մոտավոր v /v/b j /j/c
Տրիլ rh /r̥/ r /r/
Լայնակի l /l/ lj /ʎ/

[3]

  1. [th] և [kh] չեն օգտագործվում բարձր վալերիական լեզվում, բայց օգտագործվում են Դոթրակիական լեզվում։
  2. [v] Կարող է հանդես գալ իբրև [v] ~ [w]։
  3. [j] Կարող է հանդես գալ իբրև [dʒ] ~ [ʒ] ~ [j]։
  4. [gh] Կարող է հանդես գալ իբրև [ɣ] ~ [ʁ]։

Ածական լեզուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստապորյան Վալերիական լեզու

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալում ցուցադրված առաջին Վալերիական լեզուն դա Աստապորյան լեզուն էր, որը առաջին անգամ ցուցադրվել է երրորդ եթերաշրջանի առաջին սերիայում։

Մեերինյան Վալերիական լեզու

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեերինյան վալերիական լեզուն հեռուստասերիալում ցուցադրվել է չորրորդ և վեցերորդ եթերաշրջաններում։ Ինչպես և Աստապորյան Վալերիական լեզուն Մեերինյան լեզուն Բարձր Վալերիականից տարբերվում ձայնավորների ձևով։ Աստապորյան Վալերիական լեզուն լրիվությամբ տարբերվում է Բարձր Վալերիականից, օրինակ՝ «Անթերի» բառը Բարձր Վալերիականով թարգմանաբար նշանակում է Dovaogēdy, իսկ Մեերինյան Վալերիականով՝ Thowoá։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Peterson, David J. (2013 թ․ մարտի 31). «Valar Dohaeris». Dothraki.com. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
  2. «The complex linguistic universe of "Game of Thrones"». The Economist. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  3. Peterson, David J. (2013 թ․ ապրիլի 17). «Eseneziri (comment at 20:13 UTC)». Reddit AMA. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]