Վալենտինա Վագրինա
Վալենտինա Վագրինա | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 3, 1906 |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1987 |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Վալենտինա Գրիգորևնա Վագրինա (ռուս.՝ Валентина Григорьевна Вагрина, նոյեմբերի 3, 1906, Մոսկվա, Ռուսական կայսրություն - 1987, Մոսկվա, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի դերասանուհի, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վալենտինա Վագրինան ծնվել է 1906 թվականի նոյեմբերի 3-ին Մոսկվայում։ Շատ ողբերգական կյանք է ապրել․ «Վառ, ճշգրիտ, խելացի դերասանուհի է, շատ բան է տարել՝ բռնաճնշված ամուսնու համար պատիժ և ստեղծագործական զարգացման բուռն ժամանակ թատրոնից հեռացում և մոռացություն ծեր տարիքում և մահ կարիքի և անհայտության մեջ»[1]։
Ամուսինը՝ «Սոյուզպրոմէքսպորտ»-ի նախագահ, ԽՍՀՄ ծանր արդյունաբերության ժողկոմի «Գլավխիմպլաստմասս»-ի ղեկավար Դավիթ Կոլմանովսկին էր (1896֊1937), ում հետ բնակվել են Արբատ 35 հասցեում՝ թատրոնի դիմաց։ Նույն տանը մեծացել է նաև ամուսնու զարմիկը՝ կոմպոզիտոր Էդուարդ Կոլմանովսկին։ Դավիթ Կոլմանովսկին 1937 թվականին ձերբակալվել է, գնդակահարվել 1937 թվականի նոյեմբերի 26-ին (թաղված է Դոնսկոյ գերեզմանատանը, արդարացվել հետմահու՝ 1989 թվականին)։
Ամուսնու հետ ձերբակալվել էր նաև Վալենտինա Գրիգորևնան՝ որպես նրա կին[2]։
Աննա Մասսը, հիշելով այն ժամանակներում Վախթանգովի թատրոնում տիրող ջերմ ընկերական մթնոլորտի մասին, գրել է իր հուշերում․
Այս բոլոր տարիներին չհաջողվեց միայն պաշտպանել Վալենտինա Վագրինային՝ Վավոչկային, ինչպես նրան անվանում էին թատրոնում։ Երբ 1937 թվականին ձերբակալեցին, այնուհետև գնդակահարեցին նրա ամուսնուն՝ Առևտրային ներկայացուցչության խոշոր պաշտոնյային, նրան ևս ձերբակալեցին որպես «ժողովրդի թշնամու» կին։ Այդ տարիներին թատրոնն այդքան ամենազոր չէր, ինչպես նախկինում․ շատ ազդեցիկ երկրպագուներ հրաժեշտ տվեցին կյանքին Լյուբյանկայի տանջարաններում։ Սակայն այդուհանդերձ թատրոնը փորձում էր ազատել Վավոչկային։ «Դուրս եկան» հետաքննիչի վրա։ Վերջինս ասաց․ «Ազատ կարձակենք, եթե նա հրաժարվի ամուսնուց»․․․
Վավոչկան չհրաժարվեց ամուսնուց։ Նրան ուղարկեցին ճամբար։ 1946 թվականին նրան ազատ արձակեցին։ Ինչպիսի ուրախություն տիրեց մեր տանը՝ թատրոնում․ — Վավոչկան է վերադարձել։ Նա վերադարձավ թոշնած, ծերացած, նրա նախկին լեգենդար գեղեցկության մասին կարելի էր միայն գուշակել։ Մոսկվայում նրան չգրանցեցին, բնակվելու ոչ մի տեղ էլ չուներ։ Սակայն թատրոնն իրեն հավատարիմ մնաց․ հասավ գրանցման, Շիխմատովներն իրենց տանը նրան սենյակ տրամադրեցին։ Նրան ընդունեցին թատերախումբ և միանգամից դեր տվեցին՝ Ջեսսին Կոնստանտին Սիմոնովի «Ռուսական հարց» ներկայացման մեջ։ Փորձերին, փոքր-ինչ խորամանկելով, բուռն համոզում էին, որ նրա մոտ ստացվում է «հազար անգամ ավելի լավ», քան Սերովայի մոտ Լենկոմում»։ Պրեմիերայից հետո աղմկոտ շնորհավորեցին, իսկ որոշ ժամանակ անց նրա խաղի վերաբերյալ մամուլի գովասանքի խոսքերն էին միմյանց պատմում։ Թեև հենց իրենք էլ կազմակերպում էին այդ կարծիքները[3]։ |
1950-ական թվականներին՝ «խրուշչովյան ձնհալի» ժամանակ, նրան ազատ արձակեցին, սակայն նրա դերասանական կարիերան արդեն չհաջողեց, ստեղծագործական լավագույն տարիներն անվերադարձ գնացին[4]։
Որոշ տվյալներով նա ամուսնացավ նկարիչ Նիկոլայ Օսենևի հետ (1909֊1983), ում կտավները նրա մահից հետո փոխանցել է Ռուսաստանի մշակույթի ֆոնդ․
Ֆոնդի ամենաառաջին նվիրատուն Վախթանգովի թատրոնի դերասանուհի Վալենտինա Վագրինան էր։ Լինելով ճամբարներում՝ նա մինչև կյանքի վերջը պահպանում էր կյանքի հանդեպ իր բացառապես պայծառ հավատը։ Եվ նրան դրանում օգնում էր ամուսինը՝ հրաշալի նկարիչ Նիկոլայ Օսենևը։ Երբ նա հեռացավ կյանքից, Վալենտինան Օսենևի աշխատանքների հավաքածուն փոխանցեց ֆոնդին։ Այժմ դրանք զարդարում են Պենզայի պատկերասրահը[5]։ |
Վալենտինա Վագրինան մահացել է 1987 թվականի Մոսկվայում։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Զարմիկներն են գրող Զախար Խացրևինը, ինժեներ Նաում Ռոգովինը, տեսաբան-ֆիզիկոս Յուրի Կագանը, գիտնական-քիմիկոս Զախար Ռոգովինը, տեխնիկական գիտությունների դոկտոր, ավտոմատիկայի, կիբեռնետիկայի և հաշվողական տեխնիկայի բնագավառում գիտնական Բորիս Կագանը[6]։
Զարմուհին գրող Ելենա Ռժևսկայան է։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերերը թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հեղինակ | Ռեժիսոր | Ներկայացում | Դեր |
---|---|---|---|---|
1925 | Լիդիա Սեյֆուլինա | Ալեքսեյ Պոպով | Վիրինեա | գյուղի աղջիկներից մեկը |
1932 | Ուիլյամ Շեքսպիր | Նիկոլայ Ակիմով | Համլետ | Օֆելյա |
1934 | Օնորե դը Բալզակ | Ալեքսանդր Կոզլովսկի, | Մարդկային կատակերգություն | կոմսուհի |
1947 | Կոնստանտին Սիմոնով | Իոսիֆ Ռապոպորտ | Ռուսական հարց | Ջեսսի |
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ֆիլմ |
---|---|
1934 | Երազողները |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Practical science - Что, Где, Когда? - Страницы мировой истории». www.sci.aha.ru. Վերցված է 2018 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Wayback Machine». 2009 թ․ հուլիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ Анна Масс. Вахтанговцы, старшее поколение
- ↑ «Арбат. Один километр Москвы». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ Катальский ключ
- ↑ Татьяна Вирта «Моя свекровь Рахиль, отец и другие...»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նոյեմբերի 3 ծնունդներ
- 1906 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- 1987 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Խորհրդային դերասանուհիներ
- Ռուս դերասանուհիներ
- 20-րդ դարի դերասանուհիներ
- Ե․ Վախթանգովի անվան թատրոնի անձինք
- Բռնաճնշվածներ ԽՍՀՄ-ում
- Թատրոնի դերասանուհիներ
- Ռուս կինոդերասանուհիներ