Jump to content

Վադիմ Գամալիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վադիմ Գամալիա
Ծնվել էհոկտեմբերի 13, 1935(1935-10-13)[1]
ԾննդավայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 13, 1995(1995-10-13)[1] (60 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունկոմպոզիտոր և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ

Վադիմ Ալեքսանդրի Գամալիա (Գամալեա) (հոկտեմբերի 13, 1935(1935-10-13)[1], Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 13, 1995(1995-10-13)[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային ռուս երգահան, էստրադային երգերի հեղինակ, ինչպես նաև ֆիլմերի և մուլտֆիլմերի երաժշտության հեղինակ[2]։ ԽՍՀՄ Երաժիշտների միության և ՌԴ Երաժիշտների միության անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Դոնի Ռոստով քաղաքում։ Ավարտել է Ռոստովի Արվեստների ուսումնարանը և Մոսկվայի կոնսերվատորիան[3]։ Հայտնի է որպես մի տասնյակ երգերի հեղինակ, այդ թվում 1970-ականների սուպերհիթ՝ «Строгий капрал» (Как хорошо быть генералом…) երգի, որը կատարել են Վադիմ Մուլերմանը և Էդուարդ Խիլը։ Վադիմ Գամալիայի երգերը կատարել են Իոսիֆ Կոբզոնը, Լյուդմիլա Զիկինան, Գալինա Նենաշևան, Նինա Բրոդսկայան, Հելենա Վելիկանովան, Աիդա Վեդիշչևան, Վախթանգ Կիկաբիձեն, Լև Լեշչենկոն, Յուրի Գուլյաևը, Ռաիսա Նեմենովան, Էդիտա Պիեխան և այլք։

Վադիմ Գամալիան մուլտֆիլմերի և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ է, որոնց թվում է ռեժիսոր Ռոման Կաչանովի «Ձեռնոց» մուլտֆիլմը, որը մի քանի կինոփառատոնների մրցանակակիր է։

Համագործակցել է «Земляне» խմբի հետ։

Թալանվել և մահացել է իր վաթսունամյակի օրը Մոսկվայում, Տվերսկայա փողոցում[4]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1950՝ «Աղվես-շինարար»՝ մուլտֆիլմ
  • 1963՝ «Երկուշաբթի՝ բարդ օր»՝ ֆիլմ, ռեժ. Իվան Լուկիսնկի
  • 1966՝ «Ժու-ժու-ժու»՝ մուլտֆիլմ
  • 1966՝ «Պոչեր»՝ մուլտֆիլմ
  • 1967՝ «Էվրիկա»՝ մուլտֆիլմ
  • 1967՝ «Ձեռնոց»՝ մուլտֆիլմ
  • 1968՝ «Մրցակիցներ»՝ մուլտֆիլմ
  • 1969՝ « Առևանգում»՝ (համահեղինակությամբ)՝ երաժշտական ֆիլմ, ռեժ. Յուրի Սաակով
  • 1970՝ «Երկաթե դռան գաղտնիքը»՝ ֆիլմ երեխաների համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]