Ստեֆանի Նակասյան
Ստեֆանի Նակասյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 24, 1954 (70 տարեկան) Վաշինգտոն, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | բիբոփ |
Մասնագիտություն | երգչուհի, երաժշտության ուսուցիչ և ջազ երաժիշտ |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Հյուսիսարևմտյան համալսարան և Քելլոգի անվան մենեջմենքի դպրոց |
Ստեֆանի Սամուելի Նակասյան (անգլ.՝ Stephanie Nakasian, օգոստոսի 24, 1954, Վաշինգտոն, ԱՄՆ), հայկական ծագմամբ ամերիկացի երգչուհի և մանկավարժ։ «Գրեմմի» մրցանակի դափնեկիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեֆանի Նակասյանը ծնվել է 1954 թվականի օգոստոսի 29-ին Վաշինգտոնում։ Մեծացել է Նյու Յորքի Բրոնքսվիլ քաղաքում։ Սովորել է նվագել դասական դաշնամուր և ջութակ, երգել է երգչախմբերում և սովորել վոկալ։ Սովորել է Հյուսիսարևմտյան համալսարանում (տնտեսագիտություն), ստացել բակալավրի, ապա՝ մագիստրոսի աստիճան։
Մինչև 1981 թվականն աշխատել է Նյու Յորքի և Չիկագոյի խոշորագույն բանկերում՝ որպես ֆինանսական խորհրդատու։
1980-ական թվականներից հանդես է եկել անվանի երաժիշտ Ջ. Հենդրիկսի ջազային խմբում, դարձել առաջատարներից, ամուսնացել խմբի դաշնակահար Օ'Բրայենի հետ[1]։
ԱՄՆ-ի ջազային երաժշտության կենսագրական բառարանում Նակասյանը հիշատակվում է որպես հանրահայտ ջազային երգչուհի Էլլա Ֆիցջերալդի ժառանգորդը և լավագույններից մեկն աշխարհում։
Համագործակցել է ջազի բազմաթիվ հայտնի երաժիշտների հետ։ Ջ. Կալումի «Դիքսիլենդ» խմբի հետ մշտապես մասնակցել է «River Walk», նաև այլ փառատոների։ Համերգներին հանդես է եկել որպես ճանաչված կատարող ջազի կարևոր գործիչների կողքին, այդ թվում՝ Ուրբի Գրինի, Պատրիկ Բրյուս Մեթենիի, Քլարկ Թերիի, Սքոթ Համիլթոնի, Հենք Ջոնսի, Ռոյ Հեյնսի, Ֆիլլի Ջո Ջոնսի և Էնի Ռոսի։ Թողարկել է «Thrush Hour: a Study at the Great Ladies of Jazz» (2006) ալբոմը, ձայներիզներ, 3 ոսկե, 2 պլատինե ձայնասկավառակներ։
Ելույթներ է ունեցել ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ճապոնիայի և այլ երկրների ռադիոյով և հեռուստատեսությամբ։
Երաժշտական խմբերին դասավանդում է վոկալ արվեստ, դպրոցներում անցկացնում գործնական պարապմունքներ։
Հեղինակ է ջազային երգեցողության մասին գրքի։ Երկու անգամ արժանացել է «Գրեմմի» մրցանակի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Catalano, Nick (2004 թ․ դեկտեմբերի 29). «Stephanie Nakasian & Hod O'Brien: Visitors from Virginia». AllAboutJazz.com. New York City. Վերցված է 2009 թ․ մայիսի 18-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «The Fresh Air Interview, Stephanie Nakasian». Stephanie Nakasian, Paying Tribute to Billie Holiday. Վերցված է 2010 թ․ ապրիլի 29-ին.
- «Nakasian, Stephanie». Jazz.com, Encyclopedia of Jazz Musicians. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 18-ին.
- «Stephanie Nakasian». McIntire School of Music at the University of Virginia. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 18-ին.
- «Stephanie Nakasian». Riverwalk Jazz. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |