Ստեֆանի Նակասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեֆանի Նակասյան
Ծնվել էօգոստոսի 24, 1954(1954-08-24) (69 տարեկան)
Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերբիբոփ
Մասնագիտություներգչուհի, երաժշտության ուսուցիչ և ջազ երաժիշտ
Գործիքներվոկալ
ԿրթությունՀյուսիսարևմտյան համալսարան և Քելլոգի անվան մենեջմենքի դպրոց

Ստեֆանի Սամուելի Նակասյան (անգլ.՝ Stephanie Nakasian, օգոստոսի 24, 1954(1954-08-24), Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), հայկական ծագմամբ ամերիկացի երգչուհի և մանկավարժ։ «Գրեմմի» մրցանակի դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեֆանի Նակասյանը ծնվել է 1954 թվականի օգոստոսի 29-ին Վաշինգտոնում։ Մեծացել է Նյու Յորքի Բրոնքսվիլ քաղաքում։ Սովորել է նվագել դասական դաշնամուր և ջութակ, երգել է երգչախմբերում և սովորել վոկալ։ Սովորել է Հյուսիսարևմտյան համալսարանում (տնտեսագիտություն), ստացել բակալավրի, ապա՝ մագիստրոսի աստիճան։

Մինչև 1981 թվականն աշխատել է Նյու Յորքի և Չիկագոյի խոշորագույն բանկերում՝ որպես ֆինանսական խորհրդատու։

1980-ական թվականներից հանդես է եկել անվանի երաժիշտ Ջ. Հենդրիկսի ջազային խմբում, դարձել առաջատարներից, ամուսնացել խմբի դաշնակահար Օ'Բրայենի հետ[1]։

ԱՄՆ-ի ջազային երաժշտության կենսագրական բառարանում Նակասյանը հիշատակվում է որպես հանրահայտ ջազային երգչուհի Էլլա Ֆիցջերալդի ժառանգորդը և լավագույններից մեկն աշխարհում։

Համագործակցել է ջազի բազմաթիվ հայտնի երաժիշտների հետ։ Ջ. Կալումի «Դիքսիլենդ» խմբի հետ մշտապես մասնակցել է «River Walk», նաև այլ փառատոների։ Համերգներին հանդես է եկել որպես ճանաչված կատարող ջազի կարևոր գործիչների կողքին, այդ թվում՝ Ուրբի Գրինի, Պատրիկ Բրյուս Մեթենիի, Քլարկ Թերիի, Սքոթ Համիլթոնի, Հենք Ջոնսի, Ռոյ Հեյնսի, Ֆիլլի Ջո Ջոնսի և Էնի Ռոսի։ Թողարկել է «Thrush Hour: a Study at the Great Ladies of Jazz» (2006) ալբոմը, ձայներիզներ, 3 ոսկե, 2 պլատինե ձայնասկավառակներ։

Ելույթներ է ունեցել ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ճապոնիայի և այլ երկրների ռադիոյով և հեռուստատեսությամբ։

Երաժշտական խմբերին դասավանդում է վոկալ արվեստ, դպրոցներում անցկացնում գործնական պարապմունքներ։

Հեղինակ է ջազային երգեցողության մասին գրքի։ Երկու անգամ արժանացել է «Գրեմմի» մրցանակի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Catalano, Nick (2004 թ․ դեկտեմբերի 29). «Stephanie Nakasian & Hod O'Brien: Visitors from Virginia». AllAboutJazz.com. New York City. Վերցված է 2009 թ․ մայիսի 18-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։