Ստեփան Տեր-Ավետիքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեփան Տեր-Ավետիքյան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 13, 1867(1867-07-13)
ԾննդավայրԲանանց, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ
Մահացել էհուլիս 1941
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
Մասնագիտությունգրող, հրապարակախոս, ուսուցիչ, հասարակական գործիչ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՌուսական կայսրության պետական դումայի անդամ
ԿուսակցությունՀՅԴ
 Stepan Ter-Avetinyants Վիքիպահեստում

Ստեփան Քրիստափորի Տեր-Ավետիքյան, Ավետիքյանց-Բանանցեցի (հուլիսի 13, 1868, գյուղ Բանանց (այժմ՝ Ադրբեջանի Դաշքեսանի շրջանում) - 1938[1]), հայ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ․ 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի գյուղագիր-դեմոկրատ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Թիֆլիսի Ալեքսանդրյան ուսուցչական ինստիտուտը (1889), ուսուցչություն և տեսչություն արել Պյատիգորսկում, Ղարաբաղում, Գանձակում, Թիֆլիսի նահանգում։ Իր գեղարվեստավավերագրական արձակ գործերում («Սամիտարնի», 1897, «Նահատակը», 1898, «Պատմվածքներ», 1912, «Չարաբաստիկ թուղթը», 1913, «Բուտոնը», 1914, «Օրհնվի նրա եկած ճամփան», 1921 և այլն)։ Տեր-Ավետիքյանն արտահայտել է ազատասիրական մտքեր, պաշտպանել գյուղացիական դեմոկրատիայի շահերը, հանգել է շահագործողների վերացման անխուսափելիության գաղափարին։ Ուշագրավ են Տեր-Ավետիքյանի հակակրոնական, աթեիստական բնույթի («Մեր տերը», «Կապ բռնողը» և այլն) և ժողովուրդների բարեկամության վերաբերյալ («Անտառի գյուտը») գործերը, ինչպես նաև գյուղի սոցիալական կյանքն իր զավեշտական ու ողբերգական կողմերով, իր սովորույթներով ներկայացնող պատմվածքները («Ասիստենտը», «Ուղերձը», «Ճակատին էն էր գրած» և այլն)։ Որոշակի արժեք ունեն նրա «Իռլանդիայի դատը» (1898) և «Հոմրուլի պաշտպանը» (1899) քաղաքական-հրապարակախոսական բնույթի գործերը։ Տեր-Ավետիքյանը, տարվելով դաշնակցություն կուսակցության դեմոկրատական ֆրազներով, մտել է նրա մեջ։ 1907 թվականին ընտրվել է II Պետական դումայի դեպուտատ՝ Ելիզավետպոլի նահանգից։ Դումայում ունեցած իր ելույթներում սուր քննադատության է ենթարկել ցարիզմը, որի համար բանտարկվել է։ Վ․ Ի․ Լենինը «Սոցիալ-դեմոկրատիայի ագրարային ծրագիրը 1905-1907 թվականների ռուսական առաջին հեղափոխության ժամանակ» աշխատության «Նացիոնալները» ենթագլխում անդրադարձել է Տեր-Ավետիքյանի՝ դումայում ունեցած ելույթին, մեջբերելով նրա հետևյալ խոսքերը․ «Հողը համայնական սեփականության սկզբունքներով պետք է պատկանի աշխատավորներին, այսինքն՝ աշխատավոր ժողովրդին և ուրիշ ոչ ոքի․․․ Ամբողջ Կովկասյան գյուղացիության անունից ես հայտարարում եմ․․․ վճռական պահին ամբողջ Կովկասյան գյուղացիությունը ձեռք ձեռքի տված կգնա իր ավագ եղբոր՝ ռուս գյուղացիության հետ և ձեռք կբերի իր համար հող և ազատություն» Տեր-Ավետիքյանը ողջունել է խորհրդային կարգերի հաղթանակը Անդրկովկասում, հեռացել է դաշնակցությունից և զբաղվել ուսուցչությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 663