Ստեփան Արաբկերցյան
Ստեփան Արաբկերցյան ռուս.՝ Степан Христофорович Арабкерцян | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 28, 1944 (80 տարեկան) |
Ծննդավայր | Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գրական անուն | Владимир Левашов |
Մասնագիտություն | դաշնակահար և գրող |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա (1968) |
Անդամակցություն | Ռուսաստանի գրողների միություն |
Աշխատավայր | Ռոստովի կոնսերվատորիա |
Ստեփան Քրիստափորի Արաբկերցյան (Վլադիմիր Լևաշով) (ռուս.՝ Степан Христофорович Арабкерцян (Владимир Левашов), սեպտեմբերի 28, 1944, Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայազգի ռուսաստանցի դաշնակահար, գրող։ Ռուսաստանի գրողների միության անդամ (1991)։
Կյանք և ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեփան Քրիստափորի Արաբկերցյանը ծնվել է 1944 թվականի սեպտեմբերի 28-ին, Դոնի Ռոստով քաղաքում։ Նա մեծացել է բարձր երաժշտական մշակույթ ունեցող ընտանիքում, ինչն էլ որոշել է նրա կոչումը։
1968 թվականին Ստեփան Արաբկերցյանն ավարտել է Գնեսինների անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտը (Մոսկվա)։ 1969 թվականից աշխատում է Ռոստովի Ս. Վ. Ռախմանինովի անվան պետական կոնսերվատորիայում։ Մասնագիտությամբ դաշնակահար է։
Արձակ սկսել է գրել քսան տարեկանում։ Առաջինը 1976 թվականին հրապարակվել են նրա երկու պատմվածքները «Դոն» ամսագրում։ Հեղինակն օգտագործել է տարբեր կեղծանուններ։ Արդյունքում նա կանգ է առել վերջինի վրա՝ Վլադիմիր Լևաշով։
1987 թվականին Ռոստիզդատում լույս է տեսել նրա առաջին գիրքը՝ «Երկուսը» վեպը, իսկ երկու տարի անց, նույն տեղում՝ վիպակների և պատմվածքների «Երրորդ կոնցերտ» ժողովածուն (1989)։
Վլադիմիր Լևաշովի արձակին բնորոշ է անհատի բարոյական խնդիրների նկատմամբ խոր ուշադրությունը։ Դրամատիզմի, հաճախ՝ կատակերգական իրավիճակների միջոցով, որոնցում հայտնվում են նրա կերպարները, փոխանցվում է այն ժամանակի մթնոլորտը, որը հետագայում անվանվել է «լճացում»։
1991 թվականին Ս. Ք. Արաբկերցյանը (Վլադիմիր Լևաշով) առաջիններից էր, ով որպես արձակագիր ընդունվեց Ռուսաստանի գրողների միություն։
Ապրում է Դոնի Ռոստով քաղաքում, շարունակում է աշխատել կոնսերվատորիայում։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առանձին գրքեր
- Երկուսը։ - Դոնի Ռոստով, Ռոստիզդատ, 1987
- Երրորդ կոնցերտ։ - Դոնի Ռոստով, Ռոստիզդատ, 1989
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Дон литературный. Писатели России. Шолоховский край. XIX—XXI вв.: справ. изд., Сост. Губанов Г. — Ростов н/Д, 2006. — 512 с. ISBN 5-481-00623-5