Ստեփան Արաբկերցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստեփան Արաբկերցյան
Ծնվել էսեպտեմբերի 28, 1944(1944-09-28) (75 տարեկան)
ԾննդավայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և դաշնակահար
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունՌուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա
ԱնդամակցությունՌուսաստանի գրողների միություն

Ստեփան Քրիստափորի Արաբկերցյան (Վլադիմիր Լևաշով) (ռուս.՝ Степан Христофорович Арабкерцян (Владимир Левашов), սեպտեմբերի 28, 1944(1944-09-28), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայազգի ռուսաստանցի դաշնակահար, գրող։ Ռուսաստանի գրողների միության անդամ (1991)։

Կյանք և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփան Քրիստափորի Արաբկերցյանը ծնվել է 1944 թվականի սեպտեմբերի 28-ին, Դոնի Ռոստով քաղաքում։ Նա մեծացել է բարձր երաժշտական մշակույթ ունեցող ընտանիքում, ինչն էլ որոշել է նրա կոչումը։

1968 թվականին Ստեփան Արաբկերցյանն ավարտել է Գնեսինների անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտը (Մոսկվա)։ 1969 թվականից աշխատում է Ռոստովի Ս. Վ. Ռախմանինովի անվան պետական կոնսերվատորիայում։ Մասնագիտությամբ դաշնակահար է։

Արձակ սկսել է գրել քսան տարեկանում։ Առաջինը 1976 թվականին հրապարակվել են նրա երկու պատմվածքները «Դոն» ամսագրում։ Հեղինակն օգտագործել է տարբեր կեղծանուններ։ Արդյունքում նա կանգ է առել վերջինի վրա՝ Վլադիմիր Լևաշով։

1987 թվականին Ռոստիզդատում լույս է տեսել նրա առաջին գիրքը՝ «Երկուսը» վեպը, իսկ երկու տարի անց, նույն տեղում՝ վիպակների և պատմվածքների «Երրորդ կոնցերտ» ժողովածուն (1989)։

Վլադիմիր Լևաշովի արձակին բնորոշ է անհատի բարոյական խնդիրների նկատմամբ խոր ուշադրությունը։ Դրամատիզմի, հաճախ՝ կատակերգական իրավիճակների միջոցով, որոնցում հայտնվում են նրա կերպարները, փոխանցվում է այն ժամանակի մթնոլորտը, որը հետագայում անվանվել է «լճացում»։

1991 թվականին Ս. Ք. Արաբկերցյանը (Վլադիմիր Լևաշով) առաջիններից էր, ով որպես արձակագիր ընդունվեց Ռուսաստանի գրողների միություն։

Ապրում է Դոնի Ռոստով քաղաքում, շարունակում է աշխատել կոնսերվատորիայում:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանձին գրքեր

  • Երկուսը: - Դոնի Ռոստով, Ռոստիզդատ, 1987
  • Երրորդ կոնցերտ։ - Դոնի Ռոստով, Ռոստիզդատ, 1989

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дон литературный. Писатели России. Шолоховский край. XIX—XXI вв.: справ. изд., Сост. Губанов Г. — Ростов н/Д, 2006. — 512 с. ISBN 5-481-00623-5

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]