Ստեպան Խալտուրին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեպան Խալտուրին
Степан Халтурин
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 21 1856 (հունվարի 2 1857)
Ծննդավայր Ժուրավլի, Օռլովսկի շրջան, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 22 (ապրիլի 3), 1882 (25 տարեկան)
Մահվան վայր Օդեսսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանQuarantine Cemetery
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ, հեղափոխական և ահաբեկիչ
ԿուսակցությունՆարոդնայա վոլյա
 Stephan Khalturin Վիքիպահեստում

Ստեպան Նիկոլաևիչ Խալտուրին (ռուս.՝ Степан Николаевич Халтурин, դեկտեմբերի 21 1856 (հունվարի 2 1857), Ժուրավլի, Օռլովսկի շրջան, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն - մարտի 22 (ապրիլի 3), 1882, Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1]), ռուս բանվոր, հեղափոխական ահաբեկիչ, Ձմեռային պալատի (1880) և մի շարք այլ ահաբեկչության գործողությունների կազմակերպիչ-իրականացնող, «Ռուս բանվորների հյուսիսային միություն» կազմակերպության հիմնադիր։

1875 թվականին դարձել է Պետերբուրգի «Ընկերների միության» անդամ։ Վ. Օբնորսկու հետ ստեղծել և ղեկավարել է «Ռուս բանվորների հյուսիսային միությունը» (1878 - 18801879 թվականին հարել է «Նարոդնայա վոլյա» կազմակերպությանը։ 1880 թվականի փետրվարին Ձմեռային պալատում անհաջող մահափորձ է կատարել Ալեքսանդր II-ի դեմ։ 1882 թվականին Օդեսայում աշխատել է «Օդեսայի բանվորական խմբի» կազմակերպման համար։ Ն. Ժելվակովի հետ նախապատրաստել է զինվորական դատախազ Ստրելնիկովի սպանությունը։ Մահապատժի է ենթարկվել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Халтурин Степан Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։