Սպիտակ ջոկատ
Սպիտակ ջոկատ անգլ.՝ The White Company | |
---|---|
Հեղինակ | Արթուր Կոնան Դոյլ |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | պատմավեպ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Էջեր | 483 |
Հաջորդ | Ռաֆլզ Հոուի բացահայտում և Սեր Նայջել |
Երկիր | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Հրատարակիչ | Smith, Elder & Co. և Thomas Y. Crowell Co. |
Հրատարակման տարեթիվ | 1891 |
Թվային տարբերակ | en.wikisource.org կայքում (անգլ.)] |
The White Company (novel) Վիքիպահեստում |
Սպիտակ ջոկատ (անգլ.՝ The White Company), Արթուր Կոնան Դոյլի պատմական վեպը։ Առաջին անգամ հրատարակվել է 1891 թվականին, հրատարակիչ՝ Սմիթ Էլդեր[1], մինչ այդ շարունակաբար տպագրվել է «Քորնհիլ» ամսագրում։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր հերոսի մասին և անգլիական աղեղնաձիգների պատմող վեպի գործողությունները տեղի են ունենում 14-րդ դարում (1366-1367) Անգլիայում, Ֆրանսիայում և Իսպանիայում՝ Հարյուրամյա պատերազմի բովում։ Սյուժեի կենտրոնում Էդվարդ Սև Արքայազնի Պիրենեյան արշավանքն է, որն ավարտվեց 1367 թվականի ապրիլի 3-ի Նախերայի ճակատամարտով, որը, սակայն, ընդամենը հիշատակվում է վեպում։ Հեղինակը մանրամասն նկարագրում է անգլիական աղեղնաձիգի և յոմենի կերպարը՝ վճռական դեր տալով նրան ֆրանսիացիների դեմ անգլիացիների տարած հաղթանակում։
Նկարագրվում է նաև ժամանակի ասպետականությունը` ընթերցողին տեղափոխելով անկման դարաշրջան, երբ վառոդը և արկերը անպիտան են դարձնում ասպետների զրահները։ Սպառիչ և վառ գրված է հերարդիկայի մասին, բնության, ասպետական օրենքների, ծովային և ցամաքային մարտերի, մրցաշարերի և իրական սիրո մասին։ Այս ամենը ոչ միայն վեպին մեծ ճանաչում է բերել, այլև հարուցել է պատմաբանների խանդավառությունը։
«Սպիտակ ջոկատում» պատմվող իրադարձություններին նախորդում է Կոնան Դոյլի մեկ այլ գրքի՝ «Սըր Նայջել»-ի պատումը։
Վեպի 29-րդ գլուխն ավարտվում է ֆրանսիացի հայտնի ասպետ և Հարյուրամյա պատերազմում զորահրամանատար Բերտրան դյու Գեկլենի կնոջ՝ լեդի Տիֆեն Ռանկելի «մարգարեությամբ»։ Լեդի Տիֆոնը նկարագրում է քրիստոնեական Արևմուտքի ապագա զարգացման գեղեցիկ պատկերը՝ սկսած աշխարհագրական մեծ հայտնագործություններից մինչև Ֆրանսիայի հեգեմոնիան։ Մարգարեությունը պատմում է հզորացող Մեծ Բրիտանիայի մասին, որը կստեղծի համաշխարհային գաղութային կայսրություն, այնուհետև նրա գերիշխանությունը կանցնի նախկին գաղութ Ամերիկայի Միացյալ Նահանգներին։
Հրատարակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԽՍՀՄ-ում վեպը երկար ժամանակ չի հրատարակվել (Միացյալ Նահանգները մեծարող վերոհիշյալ մարգարեության պատճառով), և միայն 1968 թվականին ներառվեց Արթուր Կոնան Դոյլի 8 հատորանոց ժողովածուի կազմում։ Միայն 1992 թվականին «Լենիզդատ» հրատարակչությունը առաջին անգամ այն լույս ընծայեց առանձին գրքով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «www.booksandwriters.co.uk». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սպիտակ ջոկատը գուտենբերգ նախագծում (անգլերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակ ջոկատ» հոդվածին։ |
|