Սպիտակ հաստաճակատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակ հաստաճակատ
Սպիտակ հաստաճակատ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Ընտանիք Ծածանաձկներ
Ցեղ Սպիտակ հաստաճակատներ
Տեսակ Սպիտակ հաստաճակատ
Լատիներեն անվանում
Hypophtalmichthis molitrix
Հատուկ պահպանություն

Սպիտակ հաստաճակատ (լատին․՝ Hypophthalmichthys molitrix), ցածր աչք ձուկ, ծածանաձկների ընտանիքի ձուկ։ Հայաստան է ներմուծվել 1960 թվականին (սպիտակ ամուրի հետ), հետագայում պարբերաբար բազմացվել արհեստ, ճանապարհով։ Երբեմն հանդիպում է Արաքս, Ախուրյան, Մեծամոր գետերում, որտեղ պատահականորեն ներթափանցում է ձկնային տնտեսություններից։ Նախընտրում է գետերի դանդաղահոս տեղամասերը։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշոր ձուկ է, երկարությունը՝ 35-40 (երբեմն՝ մինչև 60-70) սմ, զանգվածը՝ 8 կգ և ավելի։ Մարմինը վերին մասում մի փոքր ուռուցիկ է, կողքերից՝ բավական սեղմված։ Բերանը վերին է՝ առանց բեղիկների։ Աչքերը փոքր են և շատ ցածր տեղադրված (այստեղից՝ 2-րդ անվանումը)։ Խռիկային թաղանթները սերտաճած են և միջխռիկային միջակայքին միացած չեն։ Որովայնային մասը, խռիկների ճեղքերից մինչև հետնալողակը, ունի սրացած եզր՝ ողնուց։ Թեփուկները մանր են, կողագծում՝ 110-124 հատ։ Ալանային ատամները միաշարք են, լավ զարգացած։ Պոչային լողակը խոր կտրվածքով է։ Մեջքային լողակը կարճ է՝ 10-11 ճառագայթով, հետ- նալողակը՝ համեմատաբար երկար՝ 14-17 ճառագայթով։ Հետնալողակի առաջին 2-3 ճառագայթները ոսկրացած են։ Խռիկային առէջները սերտաճած են և առաջացնում են ինքնատիպ ցանցանման գոյացություն, որը նպաստում է սնունդը, մանր ջրիմուռները ջրից զատելուն։ Մեջքը և գլխի վերին մասը մուգ են, կողքերը և փորիկը՝ արծաթափայլ կամ արծաթակապտագույն։ Լողակները սովորաբար մոխրագույն են։

Սեռահասուն է դառնում 3-5 տարեկանում, արուները՝ 1 տարով ավելի շուտ։ Հայաստանի բնական ջրակալներում բազմացում դեռևս չի արձանագրվել։ Կարող է բազմանալ միայն ձկնաբուծարաններում՝ հատուկ պայմաններում։ Բեղունությունը հասնում է 500 հազար (երբեմն՝ մինչև 1 միլիոն) ձկնկիթի։ Չբեղմնավորված ձկնկիթի տրամագիծը 1-1,2 մմէ (ջրում այն ուռչում է մինչև 4,5 մմ)։ Թափանցիկ է։ Ձվաթաղանթում զարգացումը կարճատև է՝ 17-33 ժ (կախված ջրի ջերմաստիճանից)։ 3-4 օր հետո թրթուրներն անցնում են խառը սննդառության՝ սնվելով նաև կենդանական պլանկտոնային օրգանիզմներով։ Հասնելով 13-15 մմ երկարության՝ մանրաձկներն աստիճանաբար անցնում են բուսական սննդի (բուսական պլանկտոն, հիմնականում՝ ջրիմուռներՀայաստանի կարպային տնտեսություններում աճեցվող ամենաբազմաքանակ ձկնատեսակներից է։ Արագաճ է, 2 տարեկանում կարող է հասնել մինչև 1 կգ-։ Ունի արդյունաբերական մեծ նշանակություն։ Աճեցվում է հիմնականում Արարատյան դաշտի, նաև Վայոց ձորի, Սյունիքի, Կոտայքի մարզերի մի շարք ձկնատնտեսություններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակ հաստաճակատ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակ հաստաճակատ» հոդվածին։