Սպիտակ Բիմ Սև ականջ (ֆիլմ)
Սպիտակ Բիմ Սև ականջ ռուս.՝ Белый Бим Чёрное ухо | |
---|---|
«Սպիտակ Բիմ Սև ականջ (ֆիլմ)» ֆիլմի DVD-ի շապիկը | |
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա[1] |
Հիմք | Սպիտակ Բիմ Սև Ականջ |
Թվական | 1977 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ստանիսլավ Ռոստոցկի |
Սցենարի հեղինակ | Ստանիսլավ Ռոստոցկի և Գավրիլ Տրոեպոլսկի |
Դերակատարներ | Վյաչեսլավ Տիխոնով, Stiv?[2][3] և Dendy?[3] |
Օպերատոր | Վյաչեսլավ Շումսկի |
Երաժշտություն | Անդրեյ Պետրով |
Կինոընկերություն | Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա |
Տևողություն | 172 րոպե |
White Bim Black Ear (1977 film) Վիքիպահեստում |
«Սպիտակ Բիմ Սև ականջ», երկմասանոց խորհրդային գեղարվեստական կինոնկար՝ նկարահանված 1977 թվականին։ Ստանիսլավ Ռոստոցկու թվով ութերորդ ֆիլմը[4]։ Գավրիիլ Տրեոպոլսկու համանուն՝ «Սպիտակ Բիմ Սև ականջ» գրքի էկրանավորումը։
- Սա խոսք է փոքր մարդկանց, որոնք պետք է հետո մեծանան, խոսք է մեծերին, որոնք չեն մոռացել, որ երբևէ փոքր են եղել»
|
Ֆիլմի նկարահանումները կատարվել են Կալուգայում։ Առաջին վարձույթի ժամանակ ֆիլմը դիտել է ավելի քան 20 միլիոն հանդիսատես։ Կենտրոնական հեռուստատեսությամբ առաջին անգամ ցուցադրվել է 1980 թվականին. առաջին սերիան օգոստոսի 26-ին, երկրորդ սերիան օգոստոսի 27-ին:
Ֆիլմն առաջադրվել է «Օսկարի» 1979 թվականին, որպես լավագույն ֆիլմ օտար լեզվով անվանակարգում[5]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Շոտլանդական սետտեր ցեղատեսակի շան ձագուկը ծնվում է ոչ դասական գունավորմամբ. սևի փոխարեն նա սպիտակ էր՝ շիկակարմիր բծերով, իսկ մի ականջը ընդհանրապես սև էր։ Չնայելով ցեղական շեղվածությանը, ծեր բանաստեղծ Իվան Իվանովիչը շանը վերցնում է իրեն։ Վերջինս հրապուրված էր որսորդությամբ և սիրում էր բնությունը։ Բայց այն բանից հետո, երբ տերը հայտնվեց հիվանդանոցում Բիմը մեկնեց փնտրելու իր տիրոջը։ Արդյունքում շունը դարձավ անտուն։ Փոխելով մի քանի տերերի, Բիմն արդյունքում սատկում է՝ բախվելով մարդկային անտարբերությանն ու դաժանությանը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Կերպար |
---|---|
Վյաչեսլավ Տիխոնով | - Իվան Իվանովիչ, Բիմի տերը |
Վալենտինա Վլադիմիրովա | Չար հարևանուհի |
Միխայիլ Դադիկո | Սերիյ |
Իվան Ռիժով | Պալ Տիտիչ |
Իրինա Շևչուկ | Դաշա |
Միխայիլ Զիմին | Սեմյոն |
Գենադի Կոչկոժարով | Ալյոշայի հայրը |
Ռիմմա Մանուկովսկայա | Տոլիկի մայրը |
Մարիա Սկվորցովա | Ստեպանովնա, Լյուսիի տատիկը |
Անատոլի Բարանցև | Նիկոլայ Եգորովիչ, անասնաբույժ |
Վիտալի Լեոնով | Ձկնորս |
Լյուբով Սոկոլովա | Սլաքավարուհի |
Ալեքսեյ Չեռնով | Տրոֆիմիչ, անտառապահ |
Դմիտրի Բարկով | Ալեքսանդր Պետրովիչ, բժիշկ |
Ռաիսա Ռյազանովա | Ալյոշայի մայրը |
Գեորգի Սվետլանի | Ֆելդշեր անասնաբուժարանում |
Վլադիմիր Սերգիենկո | Կլիմ |
Վասիլի Վորոբյով | Տոլիկ |
Անյա Ռիբնիկովա | Լյուսյա |
Սերյոժա Շևլյակով | Ալյոշա |
Իվան Ժեվագո | Գլխարկով անցորդ |
Բրոնիսլավա Զախարովա | Բուժքույր |
Զոյա Տոլբուզինա | Սերիի կինը |
Սվետլանա Խարիտոնովա | Աննա Պավլովնա, ուսուցչուհի |
Ալեքսեյ Միրոնով | Անիսյայի ամուսինը |
Ֆյոդոր Կորչագին | Շան ձագերի վաճառող |
Նիկոլայ Պոգոդին | Ավտոբուսի վարորդ |
Գալինա Կոմարովա | Անիսյա |
Անդրեյ Մարտինով | Անդրեյ Լեոնիդովիչ, ոստիկան |
Վլադիմիր Ռազումովսկի | Կոստյա |
Ռոդիոն Ալեքսանդրով | Շնագետ, պրոֆեսոր |
Ալեքսանդր Պաշուտին | Շների ցուցահանդեսի դատավոր |
Վիտալի Պոնոմարյով | Անցորդ |
Վյաչեսլավ Ցյուպա | Ուսանող |
Բորիս Գիտին | Տաքսիստ |
Յուրի Գրիգորև | Ոստիկան |
Մանեֆա Սոբոլևսկայա | Հարևանուհի |
Վալերի Խրոմշկին | Երիտասարդ շնորս |
Բիմի դերը խաղացել է անգլիական սետտեր Ստիվը (մյուս անունը Ստյոպա) և նրա կրկնորդ Դենդին[6][7][8]։ Նկարահանումների լարված ռեժիմը ազդել է Ստիվի առողջության վրա և դրանից մի քանի ամիս անց նա սատկում է սրտի նոպայից։ Շների հետ աշխատել է կինոլոգ Վ. Սոմովը[4]։ Բիմի պատվին Վորոնեժի Հեղափոխության պողոտայում կանգնեցվել է նրա արձանը։
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Ստանիսլավ Ռոստոցկի
- Ռեժիսոր՝ Ստանիսլավ Ռոստոցկի
- Օպերատոր՝ Վյաչեսլավ Շումսկի
- Նկարիչ՝ Սերգեյ Սերեբրեննիկով
- Կոմպոզիտոր՝ Անդրեյ Պետրով
- Դիրիժոր՝ Վլադիսլավ Չերնուշենկո
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.imdb.com/title/tt0077222/
- ↑ Английский сеттер в истории России
- ↑ 3,0 3,1 http://kaliningradfishing.ru/hunter/o-hoz/hpres-0038.html
- ↑ 4,0 4,1 Армен Медведев. «Что человек должен...». «Искусство кино» № 2, с. 23, 1978.
- ↑ Academy Awards, USA (1979)
- ↑ А. Лопатин Без ветра нет работы // Охота и охотничье хозяйство. — 1986. — № 05.
- ↑ Олеся НОСОВА (11 мая 2002). «Актёры попали на «Золотой клык»». Комсомольская правда. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 22-ին.(չաշխատող հղում)
- ↑ Капралова Любовь. Английский сеттер в истории России Արխիվացված 2010-12-02 Wayback Machine
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Армен Медведев. «Что человек должен...». - «Искусство кино» № 2, с. 23, 1978.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Սպիտակ Բիմ Սև ականջ (ֆիլմ)»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- White Bim the Black Ear (Russian Movie with English subtitles) Արխիվացված 2015-05-18 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակ Բիմ Սև ականջ (ֆիլմ)» հոդվածին։ |
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1970-ականների ռուսերեն ֆիլմեր
- 1977 դրամա ֆիլմեր
- 1977 ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Ընտանեկան ֆիլմեր
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Խորհրդային դրամա ֆիլմեր
- Խորհրդային ֆիլմեր
- Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիայի ֆիլմեր
- Ռուսական դրամա ֆիլմեր
- Ռուսական ֆիլմեր
- Ֆիլմեր շների մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում ԽՍՀՄ-ում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ռուսաստանում
- 1970-ականների խորհրդային ֆիլմեր