Jump to content

Սպենդիարովի անվան մրցանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սպենդիարովի անվան մրցանակ (անգլ.՝ Spendiarov prize), միջազգային մրցանակ երկրաբանության բնագավառում։

Սահմանել է Ռուսաստանի երկրաբանական կոմիտեն (1897, Պետերբուրգ) 28 տարեկան հասակում ողբերգաբար զոհված Լեոնիդ Սպենդիարովի հիշատակը հավերժացնելու նպատակով՝ նրա հարազատների հատկացրած գումարի հաշվին։ Սպենդիարովի անվան մրցանակը շնորհում է Երկրաբանական միջազգային կոնգրեսը իր յուրաքանչյուր նստաշրջանի ժամանակ՝ երկրաբանության բնագավառում ակնառու աշխատանքների համար։ Անցած տարիներին Սպենդիարովի անվան մրցանակը շնորհվել է Ռուսաստանի, Խորհրդային Միության, Ֆրանսիայի, Անգլիայի, ԱՄՆ-ի, Հարավ-Աֆրիկյան Հանրապետության, Հնդկաստանի, Մեքսիկայի և այլ երկրների գիտնականների։

Սպենդիարովի անվան մրցանակի են արժանացել նշանավոր երկրաբաններ Ա․ Պ․ Կարպինսկին (1900), Ֆ․ Ն․ Չեռնիշովը (1906), Վ․ Պ․ Բատուրինը (1937)։ Ըստ ավանդույթի Սպենդիարովի անվան մրցանակը շնորհվում է այն երկրի աչքի ընկնող գիտնականին, որտեղ անց է կացվում կոնգրեսի նստաշրջանր։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։