Ռևանշիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռևանշիզմ (ֆր.՝ revanchisme, revanche - հատուցել, վրեժխնդիր լինել), պատերազմում պարտություն կրած երկրի շովինիստական շրջանների քաղաքականությունը, որը հետապնդում է նոր պատերազմի նախապատրաստում` նպատակ ունենալով վերականգնել նախապատերազմյան սահմանները և միջպետական հարաբերությունները։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռևանշիզմի քարոզչությունը լայնորեն օգտագործում է տվյալ երկրի բուրժուազիան՝ արդարացնելու համար սպառազինությունների մրցավազքը, պատերազմի նախապատրաստությունը։ Կատաղի ռևանշիզմի ցայտուն օրինակ է հիտլերյան Գերմանիայի կողմից երկրորդ համաշխարհային պատերազմի նախապատրաստումը, որով հույս ուներ հասնել համաշխարհային տիրապետության։ Արդի պայմաններում ռևանշիզմի ուղիով են ընթանում արևմտագերմանական նեոֆաշիստները։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Akçam, Taner (2007), A Shameful Act, London: Macmillan
  • Akmeșe, Handan Nezir (2005), The Birth of Modern Turkey: The Ottoman Military and the March to World War I, London: IB Tauris
  • Kieser, Hans-Lukas (2018 թ․ հունիսի 26), Talaat Pasha: Father of Modern Turkey, Architect of Genocide, Princeton University Press (published 2018), ISBN 978-0-691-15762-7
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռևանշիզմ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։